Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում հայ կնոջը դաժանորեն ծեծելու կասկածանքով ռուս զինծառայող է ձերբակալվել

Դեկտեմբեր 11,2018 15:57

Գյումրիի Սլոբոդկա թաղամասում դեկտեմբերի 3-ին կնոջը դաժան ծեծի ենթարկելու կասկածանքով ռուսական 102-րդ ռազմաբազայի ռուս զինծառայող է ձերբակալվել, Aysor.am-ին տեղեկացնում են ՀՀ Գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից։

Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ դաժան սպանություն է տեղի ունեցել Գյումրու Սլաբոդկա թաղամասում՝ Վարդան Ղուկասյանի տան մոտակայքում։ Անհայտ անձը հարձակվել է այդ նույն թաղամասում բնակվող, 1961 թվականին ծնված կնոջ վրա, որն աշխատել է Գյումրու քաղաքապետարանի ենթակայության տակ՝ որպես փողոցի հավաքարար ու դաժանաբար ծեծել է նրան։ Վերջինս հիվանդանոց տանելու ճանապարհին մահացել է։ Կինը լուսաբացին դուրս էր եկել աշխատանքի։

Ռուսաստանի Դեսպանությունը արձագանքել էր մամուլի հրապարակումներին՝ դրանք անվանելով «չստուգված և չհաստատված»․ «Նման անպատասխանատու վարքագիծը, հատկապես ընտրությունների այս ոչ դյուրին շրջանում, ձեռնտու է այն ուժերին, որոնք  ցանկանում են սեպ խրել Հայաստանի և Ռուսաստանի միջև առկա ռազմավարական և ավանդական բարեկամական հարաբերություններում»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31