Լրահոս
Օրվա լրահոսը

«102-րդ ռուսական ռազմաբազայում Պերմյակովից հետո մեծ հետեւություններ արված չեն». իրավապաշտպանը՝ ռուս զինծառայողի ձերբակալության մասին

Դեկտեմբեր 11,2018 22:44

«Ակնհայտ է՝ Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայում Վալերի Պերմյակովից հետո մեծ հետեւություններ արված չեն, որովհետեւ այն վիճակն է, որ կար, երբ ողբերգական դեպքեր են լինում, իմացվում են, իսկ մնացած դեպքերը ՝ զինվորականների հարբեցողություն, նրանց մասնակցությամբ վեճեր մնում են, շատ դեպքերում, անհայտ»,- նման կարծիք հայտնեց Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության գրասենյակի Շիրակի մարզային կառույցի ղեկավար Սեյրան Մարտիրոսյանը՝ անդրադառնալով ռուսական ռազմաբազայի զինծառայողի՝ այսօրվա ձերբակալության լուրին:

Հիշեցնենք, որ զինծառայողը ձերբակալվել է Գյումրիի Սլոբոդկա թաղամասում դեկտեմբերի 3-ին կնոջը դաժան ծեծի ենթարկելու կասկածանքով:

Սեյրան Մարտիրոսյանը դեպքից մանրամասներ չգիտի, տեղեկություններ չունի նաեւ ծեծի հետեւանքով մահացած կնոջ, նրա ընտանիքի վերաբերյալ, իսկ կատարվածի մասին չցանկացավ գնահատականներ տալ՝ ասելով, որ իրավապահ մարմինները շուտով կտան իրավական գնահատական:

«Ռուսական ռազմաբազան հայելային արտացոլանքն է Ռուսաստանի հասարակության, իսկ Ռուսաստանի հասարակությունում ամեն ինչ չէ, որ նորմալ է, բոլորս գիտենք, որ ռուսները հակում ունեն ալկոհոլային խմիչքների նկատմամբ: Դրանից առաջ եւ Ավետիսյանների սպանդից հետո ռուսական զորամասի հրամանատարությունը հատուկ միջոցներ պետք  է ձեռնարկեր, որ կանխեր սպիրտայինի չարաշահումն իր զինծառայողների կողմից: Ի վերջո, խոսքը զինվորական ծառայության մասի՞ն է, թե՞ սպաների ու զինվորականների լավագույն հարբեցող լինելու մասին»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31