Լրահոս
Օրվա լրահոսը

Երկրաշարժի հետևանքով բնակարան կորցրած 44 շահառու ընտանիքի կիսակառույց տները ավարտին կհասցվեն

Դեկտեմբեր 12,2018 21:21

«Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակապահովման ծրագրի» շահառու հանդիսացող մարզի գյուղական համայնքների թվով 44 ընտանիքի բարձր պատրաստականության կիսակառույց տների շինարարությունը կմեկնարկի 2019թ. մարտի 10-ին և կավարտվի նույն տարվա նոյեմբերի 25-ին. այսօր այս մասին ծրագրի շահառու ունեցող 13 համայնքների ղեկավարներին հայտնեց մարզպետ Անդրեյ Ղուկասյանը: Հանդիպմանը մասնակցում էր նաև մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանը, ով ի սկզբանե զբաղվում է այս ծրագրի համակարգմամբ Լոռու մարզում՝ հանդիսանալով ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահին առընթեր գործող «Աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակներում կառուցված բնակելի տների բաշխման» հանձնաժողովի անդամ:

Լ. Ասլանյանը ներկաներին տեղեկացրեց, որ ՀՀ կառավարության 2018թ. նոյեմբերի 22-ի, թիվ 1339-Ն որոշման համաձայն 2018թ. պետական բյուջեով նախատեսված է 458 մլն դրամ հատկացնել մարզի գյուղական համայնքներում բարձր պատրասատականություն ունեցող թվով 44 բնակելի տների կիսակառույցները ավարտին հասցնելու համար: Համաձայն վերոնշյալ որոշման՝ Լոռու մարզպետը պետք է պայմանագիր կնքի «Ֆուլլեր տնաշինական կենտրոն»  բարեգործական հասարակական կազմակերպության հետ, որը և կիրականացնի տների շինարարությունը:

Մարզպետը կարևորեց շինաշխատանքների որակի վերահսկողությունը՝ նշելով, որ դա, իր հանձնարարությամբ կիրականացնի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունը:

Լևոն Ասլանյանը համայնքների ղեկավարներին նախազգուշացրեց տները կառուցելուց հետո ավարտական ակտերը տրամադրելու գործընթացը կազմակերպել միայն մարզպետարանի քաղաքաշինության վարչության, շինկազմակերպության ներկայացուցչի և շահառու ընտանիքի մասնակցությամբ:

Լոռու մարզպետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31