Լրահոս
Օրվա լրահոսը

Հովքի վարչական ղեկավարի եղբայրը հոխորտացել է՝ ինչո՞ւ ես գնացել մարզպետի մոտ

Դեկտեմբեր 14,2018 22:22

Հայտնել ենք, որ Հովք գյուղի միջնակարգ դպրոցի տնօրենի նշանակման հետ կապված գյուղում լարված իրավիճակ է: Դեկտեմբերի 14-ին Հովքի մի խումբ ծնողներ գնացել են Իջեւան, Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանի մոտ եւ հայտնել գյուղի ծնողների ցանկությունը, որպեսզի դպրոցի տնօրեն նշանակվի այդ դպրոցի տնօրենի պաշտոնակատար Սամվել Սիմոնյանը:

Դա դուր չի եկել գյուղի վարչական ղեկավար Գրիգոր Գեւորգյանի եղբորը՝ Արմեն Գեւորգյանին, ով վիճաբանել, հոխորտացել է մարզպետի մոտ գնացածներից Հովքի բնակիչ Բորիկ Բալասանյանի վրա: Դեպքի կապակցությամբ ոստիկանության Դիլիջանի բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31