Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի ՊՍԾ ստորաբաժանումներից մեկը մեկնել է առաջնագիծ. Razm.info

Դեկտեմբեր 26,2018 21:21

Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության ստորաբաժանումներից մեկն արդեն մեկնել  է հայ-ադրբեջանական շփման գծի մարտական որոշ դիրքեր: Այս մասին ասվում է ադրբեջանական «Խազար» հեռուստաընկերության ռեպորտաժներից մեկում:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 14-ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանի նախագահը հանձնարարել է Պետական սահմանապահ ծառայությանը պահպանության վերցնել Հայաստանի և Ադրբեջանի սահմանի Ղազախ-Աղստաֆա հատվածը՝ փոխարինելով բանակի ստորաբաժանումներին

Նշենք, որ խոսքը դեռևս Ղազախ-Աղստաֆա սահմանի ընդամենը մի հատվածի մասին է:

Հիմնավոր ենթադրություն ունենք, որ առաջնագիծ է բերվել «Շամքորի» սահմանապահ ջոկատի ենթակայության տակ գտնվող ուղեկալներից մեկի անձնակազմը: Մեծ հավանականությամբ նրանք տեղակայված են Բաղանիս-Ոսկեպար հատվածի մարտական դիրքերում:

 

Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ Razm.info-ի կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31