Լրահոս
Օրվա լրահոսը

Փրկարարները դուրս են բերել ավտոմեքենայում արգելափակված երեխային

Հունվար 05,2019 22:29 Share

Հունվարի 5-ին, ժամը 18:44-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 36 շենքի մոտակայքում կայանած Opel Astra G մակնիշի ավտոմեքենայի դռան փականը խափանվել է, ներսում 2տ երեխա կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են ավտոմեքենայի դուռը և երեխային (Ա. Բ., ծնված 2017 թ.) անվնաս դուրս բերել ավտոմեքենայից:

ՀՀ ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել