Լրահոս
Օրվա լրահոսը

Գեներալ Մանվելին կալանավորելու պահանջով ցուցարարները փակել են օդանավակայանի ճանապարհը

Հունվար 11,2019 21:50

Գեներալ Մանվել Գրիգորյանին նորից կալանավորելու պահանջով բողոքի ցույցը դեռ շարունակվում է: Հիշեցնենք,որ դատախազության ներկայացրած բողոքի քննությունը Վերաքննիչ քրեական դատարանում հետաձգվեց:

Ցուցարարները, որոնք հիմնականում Էջմիածնի բնակիչներ են, փակել են օդանավակայանի  ճանապարհը, նաեւ «Զվարթնոց» տաճարին հարակից մայրուղին։ Ցուցարարներն ասացին, որ «իրենց այսքան կաթվածահար անելով՝ մեր այսօրվա ակցիայով մեր նպատակին հասել ենք, բայց առավոտը ժամը 10-ին սաղ տղերքով, բացականերով կարո՞ւմ ենք էստեղ լինել»:

Ցուցարարները պայմանավորվեցին վաղն առավոտյան նորից ցույցը շարունակել՝ կամրջի վրայից. «Մենք շտանգա ենք բարձրացրել, պիտի էդ շտանգեն մինչեւ վերջ հանենք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031