Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Փետրվար 07,2019 18:44 Share

Հայաստանի քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է.

«Հարգելի լրագրողներ, տեղեկացնում եմ, որ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ ներկայացրել եմ ՔԿ նախագահի խորհրդականի պաշտոնից ազատվելու դիմում։ Այս ընթացքում շարունակել եմ կատարել աշխատանքային պարտականությունները, քանի դեռ դիմումը, սահմանված կարգով, մակագրված չէր։

Մտադիր եմ իմ հետագա մասնագիտական գործունեությունս շարունակել մասնավոր ոլորտում»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել