Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյան. Այս ծրագրով ազդարարում ենք տնտեսական հեղափոխության մեկնարկը

Փետրվար 08,2019 10:38

Կառավարությունն այսօր իր ներկայացրած ծրագիրը հաստատեց: Արտահերթ նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Քանի որ կառավարության ծրագրի նախագիծը երկու օր առաջ հրապարակվել էր եւ, իհարկե, եղան որոշակի արձագանքներ, մենք նաեւ կառավարությունում այդ արձագանքների քննարկում նախաձեռնեցինք: Եվ այդ քննարկումը մեզ օգնեց եւս մեկ անգամ արձանագրել, որ կառավարության այս ծրագիրը լիարժեք համապատասխանում է մեր ունեցած հայեցակարգային պատկերացումներին: Մեր հայեցակարգային  պատկերացման համար անկյունաքարային նշանակություն ունի հետեւյալը, որ մենք հռչակել ենք տնտեսական հեղափոխության հայեցակարգը եւ, ըստ էության, մենք այս ծրագրով ազդարարում ենք տնտեսական հեղափոխության մեկնարկը արձանագրելով, որ կառավարության գորածառույթը շարունակվում է մնալ նույնպիսին՝ ինչպիսին եղել է ոչ բռնի, թավշյա ժողովրդական հեղափոխության քաղաքական հարթակի պատասխանատվությունը եւ դա հնարավորություններ ստեղծելն է»:

Վարչապետը նաեւ ասաց, որ առաջիկայում պատրաստվում են նաեւ խորհրդարան ներկայացնել կառավարության կառուցվածքի եւ Հարկային օրենսգրքի մասին նախագծերը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728