Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ պաշտպանության նախարարը մասնակցել է միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսին

Փետրվար 18,2019 17:25

Արաբական Միացյալ Էմիրություններ աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մասնակցել է Աբու Դաբիի Պաշտպանության միջազգային կոնֆերանսին, ինչպես նաև IDEX-2019 միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսին։ Դավիթ Տոնոյանն եղել է նաև IDEX-2019 ցուցահանդեսին հայկական ռազմարդյունաբերական ձեռնարկությունների արտադրանքը ներկայացնող տաղավարում։

Փետրվարի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Արաբական Միացյալ Էմիրություններում հանդիպել է Աբու Դաբիի էմիրության թագաժառանգ, ԱՄԷ զինված ուժերի գերագույն հրամանատարի տեղակալ
Շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի, ինչպես նաև  ԱՄԷ փոխնախագահ, վարչապետ, պաշտպանության նախարար, Դուբայի կառավարիչ Շեյխ Մուհամմադ բին Ռաշեդ Ալ Մաքթումի հետ։ Հանդիպումներում քննարկվել են երկու պետությունների միջև պաշտպանության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները:

Խոսելով երկկողմ ռազմական համագործակցության զարգացման հեռանկարների մասին, ՀՀ պաշտպանության նախարարը կարևորել է համագործակցությունը պլանային և պայմանագրային հիմքերի վրա դնելու անհրաժեշտությունը: Դավիթ Տոնոյանը ներկայացրել է նաև Սիրիայում ՀՀ մարդասիրական առաքելության խնդիրներն ու նպատակները:

Աբու Դաբիում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանդիպել է նաև Հունաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Էվանգելոս Ապոստոլակիսի հետ։ Դավիթ Տոնոյանը շնորհավորել է գործընկերոջը պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և հրավիրել Հայաստան։ Հանդիպման ընթացքում երկու գերատեսչության ղեկավարները քննարկել են հայ-հունական ռազմական համագործակցության հարցերի լայն շրջանակ։ Կարևորելով այս ոլորտում ունեցած նշանակալի ձեռքբերումները, նախարարները երկուստեք պատրաստակամություն են  հայտնել  խորացնել ռազմական համագործակցությունը:

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանն Աբու Դաբիում տեղակայված ՀՀ դեսպանատան տարածքում կատարել են  ծառատունկ։ Դավիթ Տոնոյանն այցելել է նաև Աբու Դաբիի Սուրբ Նահատակաց եկեղեցի, որին կից գործում է Արա Խանոյանի անվան ազգային վարժարանը։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728