Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՊՀ-ում «դրվածքը» սխալ է

Մարտ 02,2019 10:00

Երեւանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանին առայժմ չի հաջողվել ազատել աշխատանքից: Կարծում եմ, դա ժամանակի հարց է. արդեն առիթ եմ ունեցել գրելու, որ մեր նման «կիսաժողովրդավարական» երկրներում եթե նախարարը չի ուզում, որ ռեկտորը պաշտոնավարի, նա ձեւը կգտնի նման ռեկտորից ազատվելու: «Ձեւն», ի դեպ, աչքի չի ընկնում գեղեցկությամբ եւ կոկիկությամբ` «6-րդ վարչություն» ուղարկելը եւ քրեական մեղադրանքները հնչեցնելը (երբ դրանք հնչում են նման իրավասություններ չունեցող անձանցից) բուհի բարեփոխմանը եւ կրթության զարգացմանը, մեղմ ասած, չեն օգնում:

Բայց եկեք, այնուամենայնիվ, գիտակցենք, թե ինչի էր վերածվել Երեւանի պետական համալսարանը Ռադիկ Մարտիրոսյանի եւ Արամ Սիմոնյանի օրոք: Ի՞նչ է նշանակում ՀՀԿ-ական «կոմսոմոլին» աստղաբաշխական գումարներ փոխանցելը, որպեսզի հետո այդ «Երիտասարդական հիմնադրամը» զեղչեր անի նույն ԵՊՀ-ի ուսանողներին: Արդյոք դա միջոց չէ՞ր ուսանողներին իշխող կուսակցությանը կապելու: Ի՞նչ է նշանակում շենքի մաքրության համար առանձին «ֆիրմա» ստեղծելը, այդ ընկերությանը աստղաբաշխական գումարներ տալը եւ այնտեղ նույն ԵՊՀ հավաքարարներին գրանցելը: Ի՞նչ նպատակ էր հետապնդում անհեթեթ պաշտոններ, «ղեկավար հաստիքներ» ստեղծելը, բյուրոկրատիան ավելացելը եւ անիմաստ, կյանքից կտրված հայեցակարգեր գրելը: Մի՞թե դա նպաստում էր բուհի հեղինակությունը հասարակության մեջ, ինչպես նաեւ ուսանողների եւ չափազանց համեստ աշխատավարձով աշխատող դասախոսների հարգանքին՝ ԵՊՀ-ի ղեկավարության հանդեպ:

Բնականաբար, այս բարքերի պայմաններում եղել են եւ կան դասախոսներ, դեկաններ, որոնք քծնում են ռեկտորին, բայց խոսքը նորմալ մասնագետների մասին է, որոնց քաղաքականությունը, ՀՀԿ-ն կան ՔՊ-ն չեն հետաքրքրում: Այսպիսի մարդիկ, բարեբախտաբար, շատ են: Հարցրեք նրանց, թե ինչ են մտածում համալսարանում ուսումնական գործընթացի եւ գիտական աշխատանքի մասին:

Պարզ է, որ Արամ Սիմոնյանը պետք է գնա: Բայց եթե նրա տեղը գա որեւէ «քայլող» կամ թմբուկի մոտ «հու՜» անող, նա կունենա նույնքան հեղինակություն, որքան ունի ներկայիս ռեկտորը: Խնդիրը՝ նախ կրթության եւ գիտության ռազմավարություն մշակելն է, այնուհետեւ այնպիսի ապաքաղաքական մասնագետ գտնելը, որն ունի իր հստակ պատկերացումները ԵՊՀ-ի կառավարման եւ զարգացման վերաբերյալ: Իսկ նրանք, ովքեր մտահոգ են համալսարանի խնդիրներով, պետք է դատողություններ անեն ոչ միայն «ռեկտորին հանելուե» տգեղ ձեւի, այլեւ բուհի «սխալ դրվածքը» բովանդակային առումով փոխելու մասին:

 

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Seyran says:

    Պարոն Աբրահամյան,ինձ բացատրեք ինչ է նշանակում ապաքաղաքականացված դպրոց,ԲՈՒՀ,Բժիշկ,Ոստիկան,Զինվոր,պետական ծառայող….:Քաղաքականությունը մնաց վարչապետին և 12 նախարարներին,հողագործին,սարերից տուն չիջնող անասնապահին,թոշակառուներին….?:Հեղափոխություն արեցին ապաքաղաքականացված ուսանողները?…

  2. armen says:

    ԵՊՀ ւմ ինչպես նայեվ հայաստանի մնացած բւհերի կառավարման համակարգը անարդյնավետ է և հնացած Է։ Այն որ ԵՊՀ-ի այժմյան ղեկավարւթյւնը պետք է հեռանա դա միանշանակ է։ Բայց նայեվ ակնհայտ է որ բւհերի կառավարման համակարգը պետք է փոխվի։ Զարմանալի է որ ԵՊՀ-ն որն ւնի 10000 ւսանող և $20 ՞միլլիոն դոլլար տարեկան ծախսեր (բյւդջե) ւնի 32 հոգեբարձւ՝ վորոնց մեծ մասը կրթւթյան և գիտւթյան նախարարւտյւնից են կամ էլ համալսարանի դասախոս։ Վորպես համեմատւթյւն՝Միչիգանի համալսարանւ ւրը մասնավորապես (<10%) ֆինանսավորվւմ է նահանգի կողմից ւնի 55000 ւսանող՝ $10 Միլլիարդդոլլար տարեկան բյւդջե (հայաստանի ՀՆԱ-ին հավասար) ւնի ընդամենը 8 հոգեբարձւ։ Այս հոգեբարձւները ընտրվւմ են նահանգով մեկ անցկացվող ընտրւթյւններով՝ 4 տարի ժամկետով և հոգեբարձւները վոչ մի կապ չւնեն նահանգային կամ պետական մարմիններւ հետ։ Հերթական ընտրւթյւնների ձամանակ նրանց անւները ընդգրկված են նւյն քվիաթերթիկւմ վորով նայեվ ընտրվւմ է երկրի նախագան։

  3. Հ.Շ. says:

    այս նիւթին մէջ նոյնպէս, ինչպէս որ լաւապէս տեսնում ենք արդէն շատ մը այլ ոլորտներում, երանի՛ թէ՝ ռեկտորը փոխելով, Հայաստանում համալսարանական ուսումի ծանր խնդիրները սրբագրուին

    վնաս չունի, գոնէ սկի՞զբ մըն է… անցումային փոփոխութի՞ւն կը լինի… դեհ լաւ, յաջող… սակայն կրնայ նաեւ իսկական ուսանողներուն համար կացութիւնը վատթարանալ… քանզի շնորհիւ այս յաղթանակին, ուսումով չհետաքրքրուած «ուսանողները» իրենց իշխանութիւնը պիտի դեռ աւելի ամրապնդեն համալսարաններում, ի հեճուկս միայն ու պարզապէս ուսում ստանալ ուզող երիտասարդներուն…

    կարելի չէ՞ բաներ շտկել, սրբագրել, բարեփովել, առանց ոեւէ մէկը դուրս շպրտելու… աղբամանի մէջ նետելու… փոխաբերական իմաստով, անշուշտ…

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031