Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի իշխանությունները պետք է վերացնեն վախի և ճնշումների մթնոլորտը. Amnesty International

Մարտ 19,2019 14:32

Անօրինական դատապարտված ակտիվիստների ազատ արձակումն Ադրբեջանում դրական քայլ է, բայց վախի և բռնաճնշումների մթնոլորտը վերացնելու համար անհրաժեշտ է ավելին: Այս մասին ասվում է Amnesty International միջազգային կազմակերպության հայտարարության մեջ:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մարտի 16-ին հրաման է ստորագրել ավելի քան 400 մարդկանց ներում շնորհելու վերաբերյալ. նրանց թվում կան երիտասարդ ակտիվիստներ և ընդդիմադիր քաղաքական գործիչներ, որոնք անարդարացիորեն դատապարտվել են շինծու մեղադրանքներով:

«Amnesty International-ն ուրախ է տեսնել, որ անօրինական դատապարտված ակտիվիստները վերամիավորվել են ընտանիքների հետ, բայց այդ քայլը քիչ է փոխում բռնաճնշումների ընդհանուր պատկերն Ադրբեջանում, չնայած 51 քաղբանտարկյալների ներում շնորհելու հանգամանքին»,- ասվում է հայտարարության մեջ:

Տեղի իրավապաշտպան կազմակերպությունները պնդում են, որ առնվազն 74 անարդարացիորեն կալանավորված ակտիվիստներ, լրագրողներ և քաղաքական գործիչներ շարունակում են մնալ ճաղերի ետևում:

Հայտարարության մեջ նշվում է, որ Ադրբեջանում նախկինի պես շարունակվում է ռեպրեսիվ օրենսդրությունը, որով սահմանափակվում է հասարակական կազմակերպությունների գրանցումն ու ֆինանսավորումը, ինչը գործնականում անհնար է դարձնում քաղաքացիական հասարակության գործունեությունը:

Ադրբեջանը շարունակում է փակ մնալ մարդու իրավունքների մշտադիտարկումների համար, քանի որ մարդու իրավունքների միջազգային դիտորդներին, այդ թվում Amnesty International-ին թույլ չեն տալիս մուտք գործել երկիր:

Ուստի, իրավապաշտպաններն Ադրբեջանին խորհուրդ են տալիս փոխել օրենսդրությունը և թույլ տալ քաղաքացիական հասարակության խմբերին գործել ազատ, այդ թվում գրանցման և ֆինանսավորման սահմանափակումները հանելու ճանապարհով: Ադրբեջանի միջազգային գործընկերները, այդ թվում ԵՄ-ը պետք է շարունակեն ճնշում գործադրել Բաքվի վրա, որպեսզի իշխանություններն անցկացնեն լայնածավալ բարեփոխումներ մարդու իրավունքների ոլորտում՝ վախի և բռնաճնշումների մթնոլորտը երկրում փոխելու համար:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031