Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

Փոխնախարարներն ազատվել են աշխատանքից․ վարչապետը ցույց է տալիս՝ իր հրահանգը ենթակա է պարտադիր կատարման․ «Ժամանակ»

Մարտ 23,2019 12:25

Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով արդարադատության երկու փոխնախարարներ՝ Արթուր Հովհաննիսյանը և Սուրեն Քրմոյանը ազատվել են աշխատանքից: Նրանց հանցանքը եղել է այն, որ չնայած վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրահանգին, ամանորյա տոներն անցկացրել են Հայաստանից դուրս:

Ի դեպ, նրանք ամանորյա ուղեգրերը պատվիրել էին մինչև վարչապետի հրահանգը, իսկ վարչապետի հրահանգից հետո իրենց արտերկիր մեկնելու մտադրությունը համաձայնեցրել էին արդարադատության նախարարի հետ՝ ստանալով նրա համաձայնությունը:

Եվ ահա Ամանորից գրեթե երեք ամիս անց փոխնախարարներն ազատվում են աշխատանքից, որպեսզի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցույց տա, որ չի հանդուրժելու ոչ մի կարգազանցություն, և իր հրահանգը ենթակա է պարտադիր կատարման, եթե անգամ այն հակասում է բանականության նորմերին:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031