Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

ԵՊՀ ռեկտորի պատկառելի կեցվածքը

Մարտ 31,2019 20:36

ԵՊՀ ռեկտորի դեմ ԿԳ պաշտոնատարների կողմից չմարող քննադատության առիթով ցանկանում եմ հայտնել հետևյալը:

Արամ Սիմոնյանի հետ ծանոթ չեմ մոտիկից, սակայն նրա, որպես քաղաքացու մասին կարծիքս ձևավորվել է այն ժամանակ, երբ ներգրավվեցի հայրենասիրական գործընթացների, որի հովանավորն ու ջատագովն էր նա՝ ԵՊՀ ռեկտորը:

Համալսարանի պատերի ներսում և դրանցից դուրս նշվում էին զոհված համալսարանական ազատամարտիկների ծննդյան օրերը, մահվան տարելիցները, կազմակերպվում հարգանքի տուրքի այցելություններ Եռաբլուր և զոհվածների ընտանիքների բնակարաններ, համալսարան էին հրավիրվում զոհվածների ծնողներ: Ամառային արձակուրդներին Արկադի Տեր-Թադևոսյանի տրամադրած տարածքում կազմակերպված էր կիրակնօրյա դպրոց,  ուսանողները լսում էին պատմաբանների դասընթացներ հայոց պատմության հերոսական էջերից, սովորում ռազմա-հայրենասիրական երգեր, ազգագրական պարեր:

Արամ Սիմոնյանի աջակցությամբ և Կոմանդոսի մասնակցությամբ (նաև ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի քրոջ և մի քանի մտավորականների) եղել են այցելություններ Արցախ՝ ծանոթանալու Արցախյան հերոսամարտիկների գործած սխրանքների պատմությանն ու անցած ուղուն:

Այսօր ես ցանկանում եմ երախտագիտությունս հայտնել Արամ Սիմոնյանին իր այդ ազգասիրական քայլերի, հերոսացած ուսանողներին չմոռանալու, նոր սերնդին հայրենասիրական ոգով դաստիարակելու ջանքերի համար:

Սեղանիս է Սիմոնյանի վերջերս հրատարակված 1000-էջանոց մենագրությունը՝  «Զանգեզուրի գոյամարտը  1917-1921 թթ»:

Ռեկտորը հստակորեն պարզաբանել է, որ (այն ժամանակ ոչ իշխանական) ՀԿԿ անդամ դարձել է դեռևս 1997-ին Նժդեհի գաղափարախոսությանը համակրելու պատճառով և երբևէ կուսակցական որևէ գիծ չի տարել ԵՊՀ-ում իր պաշտոնավարման ընթացքում: ԵՊՀ-ն այսօր գտնվում է ֆինանսապես կայուն վիճակում՝ վերջին 6 տարիներին պատրաստվելով ներկա նվազ ընդունելության տարվանը:  Երիտասարդական հիմնադրամին ԵՊՀ-ի ֆինանսական փոխանցումներ կատարվել էին իշխանությունների որոշմամբ, ինչպես, ասենք, ԳԱԱ-ի, ԳիտՊետկոմ-ի կողմից, որոնց ղեկավարները դրա համար այսօր բնավ չեն քննադատվում:

ԵՊՀ գիտխորհուրդը,  ուսանողական խորհուրդը դեմ են արտահայտվել իրենց վրա արտաքին ճնշումներին և ուղղորդված ակցիաներին, հատկապես նախօրեին ԵՊՀ հոբելյանի, ինչին նույնպես համալսարանում հետևողականորեն պատրաստվել են վերջին տարիների ընթացքում:

Համարում եմ ԵՊՀ ռեկտորին ուղղված ոչ կառուցողական քննադատությունը վնասող վարչապետի վարած ժողովրդավարական քաղաքականությանը:

 

Նարինե  ԱՐՇԱԿՈՒՆԻ

ՃԱՐՏԱՐԱՊԵՏ, ՃՇՀԱՀ-Ի ԴԱՍԱԽՈՍ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031