Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԵԿ նախագահը՝ օպերի Արմենի հարստության մասին. «Երբ մարդուն վստահում ես, աշխատանք առաջարկում, առաջին գործը եկամուտների հայտարարագիր պահանջելը չէ»

Ապրիլ 03,2019 18:25

ՊԵԿ Շիրակի տարածաշրջանային օպեր բաժնի ղեկավար Արմեն Հակոբյանը, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգմավոր Սոֆյա Հովսեփյանի նշած՝ Օպերի Արմենը ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի համակուրսեցին է եղել: Այս մասին այսօր ասաց ՊԵԿ նախագահը՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Սոֆյա Հովսեփյանը խորհրդարանում անդրադարձել էր Արմեն Հակոբյանի վարքագծին՝ նշելով, որ նա ապօրինություններ է թույլ տալիս:

Այսօր ասուլիսին լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչպե՞ս է Անանյանը գնահատում այն փաստը, որ Արմեն Հակոբյանը լինելով պետական պաշտոնյա հսկայական եկամուտներ է հայտարարագրել:

Անանյանն ասաց, որ Արմեն Հակոբյանը 1994-2017 թվականներին համակարգում է աշխատել, ապա դուրս է եկել ու մեկ տարի քաղաքացիական ակտիվ գործունեությամբ զբաղվել. «Իրեն ոչինչ չէր կարող ստիպել կամ համոզել վերադառնալ համակարգ, բացառությամբ մի բանի՝ որ ես եմ առաջարկել այդ պաշտոնին»:

Ճշտող հարցին՝ այսինքն այդ մե՞կ տարում է նման եկամուտներ կուտակել, Անանյանը պատասխանեց՝ «Ես չեմ ուզում ասել այդ մեկ տարում է վաստակել, թե՝ ոչ: Ցանկացած անձի մասին, եթե կա նման տեղեկատվություն, որ ստացել է ապօրինի կամ կասկածելի ճանապարհով միջոցներ, հորդորում եմ համապատասխան մարմիններին տեղյակ պահել»:

Անանյանի խոսքերով՝ «Արմեն Հակոբյանին ճանաչում եմ 30 տարի: Նա իմ կուրսեցին է եղել: Երբ մարդուն վստահում ես եւ աշխատանք ես առաջարկում, առաջին գործն այն չէ որ իրենից պահանջես՝ մի հատ եկամուտների հայտարարագիր ներկայացնի քեզ, որովհետեւ նայում ես այն անցած ճանապարհն ու այն բեռը, որ դնելու ես իր վրա»:

ՊԵԿ նախագահի ներկայացմամբ՝ իրեն առաջնային հետաքրքրում է այն, որ իր առաջարկով այդ պաշտոնը ստանձնելով՝ նա ինչպես կաշխատի:

«Բայց կա ռուբիկոն, սահմանագիծ, քաշե՞նք, թե՞ չքաշենք: Ես չեմ ասում՝ եթե հանցագործություն են արել նախկինում, պետք է քողարկենք»,-ասաց Անանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930