Լրահոս
Օրվա լրահոսը

«Ճանապարհատրանսպորտային պատահարների հետեւանքով զոհված քաղաքացիների թիվը նվազել է 17.3 տոկոսով». Նիկոլ Փաշինյան

Ապրիլ 10,2019 22:55 Share

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ուրախ եմ տեղեկացնել, որ 2019 թվականի առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ճանապարհատրանսպորտային պատահարների հետեւանքով զոհված քաղաքացիների թիվը նվազել է 17.3 տոկոսով:

Սա այն դեպքում, երբ ավտոմեքենաների թիվը ավելացել է էականորեն, իսկ արագաչափերով եւ տեսախցիկների տուգանքները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել են շուրջ 51 հազար հատով»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել