Լրահոս
Օրվա լրահոսը

Որքանով է իրատեսական Աստվածամոր տաճարի վերականգնումը 5 տարում. «Ամերիկայի ձայն»

Ապրիլ 17,2019 23:30

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մաքրոնը նպատակ է դրել վերականգնելու հրդեհի ենթարկված Փարիզի Աստվածամոր տաճարը մոտակա հինգ տարիների ընթացքում: Դրա մասին նա հաղորդել է իր հեռուստաելույթի ընթացքում

Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհը իր վրա է կենտրոնացրել ողջ աշխարհի ուշադրությունը: Շատերի համար այն կրոնական խորհրդանիշ լինելուց ավելի կարևոր կառույց է

«Փարիզի Աստվածամոր տաճարը UNESCO համաշխարհային ժառանգության մաս է հրդեհի արդյունքում դրա կրած լուրջ վնասը, վնաս է աշխարհի մշակութային ժառանգությանը»,- ասում է Ճապոնիայի կառավարության ներկայացուցիչ Յոշիհայդ Սուգան:

«Սա լուրջ հարված է ամբողջ մարդկության մշակութային ժառանգությանը»,- նշում է ռուս խորհրդարանական Օլեգ Շեյնը:

Մաքրոնի՝ տաճարի վերականգման օգնության խնդրանքին արձագանքել են մի շարք բարերարներ, ովքեր խոստացել են օգնել այս հարցում: Հրդեհից մեկ օր անց վերականգնման համար խոստացված գումարը հասել է 800 միլիոն դոլարի:

«Մենք կվերակառուցենք Աստվածամոր տաճարը եւ այն էլ ավելի գեղեցիկ կլինի: Ես ցանկանում եմ, որ դրան հասնենք 5 տարիների ընթացքում: Մենք կարող ենք դա անել» ,- հայտարարել է Մաքրոնը:

Սակայն փորձագետների կարծիքով դրա համար անհրաժեշտ են տասնյակ տարիներ: «Իմ կարծիքով աշխատանքները կտևեն տասնամյակներ, այլ ոչ թե մի քանի տարի: Նախնական փորձաքննությունը շատ կարևոր է՝ պարզելու համար , թե ինչն է վնասվել և ինչը պահպանվել: Նախքան բուն վերականգնողական աշխատանքներին անցնելն անհրաժեշտ է որոշել, թե ինչ տարբերակով այն պետք է վերականգնվի»,- ընդգծում է Էրիկ Ֆիշերը Fondation de l’Œuvre Notre-Dame կազմակերպությունից:

Ճարտարապետ Ֆրենսիս Մաուդի կարծիքով էլ մեկ այլ մարտահրավեր է համապատասխան մասնագետների և շինանյութի ընտրությունը:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ «Ամերիկայի ձայն»-ի կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930