Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր մանրամասներ՝ Արցախում 10 տարեկան երեխայի սպանությունից

Ապրիլ 19,2019 19:33 Share
Աջակցեք aravot.am-ին

Aravot.am-ի տեղեկություններով՝ ապրիլի 13-ին Շահումյանի շրջանի բնակիչ 10 ամյա Վ. Գ.-ի սպանությունը կատարել է նրա 18 ամյա հարազատ եղբայրը, որը հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունի:

Արցախի ոստիկանությունից մեզ հայտնեցին, որ նախաքննություն է ընթանում, հարուցվել է  քրեական գործ,  Վ.Գ-ի սպանության կասկածանքով ձերբակալվել է նրա հարազատ եղբայրը` Ս.Գ.-ն։
Նշանակվել են փորձաքննություններ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: