Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Հյուրանոցներում ինչից պետք է զգուշանալ

Ապրիլ 24,2019 23:00

Զբոսաշրջիկներն ինչպիսի վտանգների կարող են հանդիպել հյուրանոցներում եւ ինչպես պետք է դրանցից խուսափել: Այս մասին զբոսաշրջիկներին պատմում է ճամփորդությունների եւ ռիսկերի գծով փորձագետ Լոյդ Ֆիգինսը՝ «The Sun» բրիտանական պարբերականին տված հարցազրույցում:

Փորձագետը խորհուրդ է տալիս, որ հյուրանոցում ավելի նպատակահարմար է, սենյակ վարձել երկրորդից չորրորդ հարկերում, քանի որ երկրորդ հարկից ներքեւ հյուրանոցի համարում ապրելը մեծացնում է գողության ենթարկվելու ռիսկը: Բացի այդ, ըստ Լոյդ Ֆիգինսի, որպեսզի ավազակների զոհը չդառնալ, երբ գտնվում եք մարդաշատ վայրերում, երբեք պետք չէ, հյուրանոցի սենյակի համարը բարձրաձայն ասել: Պետք է նաեւ հյուրանոցի անձնակազմին խնդրել, որ որեւէ մեկին հյուրանոցի համարը չասել, եթե այդ մասին, իհարկե, հատուկ չեն զգուշացվել:

«Հյուրանոցները գրավում են հանցագործներին: Հյուրանոցի նախասրահը եւ ռեստորանը այն վայրերն են, որտեղ հանցագործները կարող են ներկա գտնվել եւ իրենց հյուրանոցում ապրողի տեղ դնել: Եթե հյուրը մենակ է,ապա, նկատելով նրան բարի մոտ, չարագործները վստահ կլինեն,որ հյուրանոցի համարում մարդ չկա եւ կգնան դռան փականը կոտրելու»,-ասում է փորձագետը:
Լոյդ Ֆիգինսը նաեւ  խորհուրդ է տալիս ստուգել՝ արդյոք արգելափակված է վթարային ելքը եւ որքան հեռավորության վրա է այն գտնվում հյուրանոցի սենյակից, որտեղ դուք ապրում եք:
Այս հանգամանքը կարող է մեծ դեր ունենալ հյուրանոցից տարհանման ժամանակ, երբ ասենք,հրդեհ բռնկվի:

Պատրաստեց Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930