Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով նոր դատավորի անունը հայտնի է

Մայիս 06,2019 21:55

Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի եւ Արմեն Գեւորգյանի գործը համակարգչային եղանակով մակագրվել է դատավոր Դավիթ Գրիգորյանին:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառել է Բարձրագույն դատական խորհրդի հասարակայնության հետ կապերի և մամուլի ծառայության պետ Արման Խաչատրյանը.

«ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 9-րդ գլխի պահանջներին և «Դատավորների միջև գործերի բաշխման‚ վերաբաշխման և կոլեգիալ դատական կազմերի ձևավորման համակարգչային ծրագրի շահագործման կարգը սահմանելու մասին» 2018թ. Օգոստոսի 2-ի թիվ ԲԴԽ -30-Ո-71 որոշման համապատասխան՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործի քննությունը համակարգչային եղանակով պատահական բաշխման սկզբունքով մակագրվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանին»,- գրել է նա:

Դավիթ Գրիգորյանը ի դեպ մի քանի ամիս առաջ հրաժարվել էր քննել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը՝ որպես պատճառաբանություն նշելով այն, որ ինքը հերթապահ չի եղել, սակայն գործն իրեն է մակագրվել: Այս որոշումից հետո Բարձրագույն դատական խորհուրդը քննեց Դավիթ Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը, որի վերաբերյալ որոշումը Բարձրագույն դատական խորհուրդը կհրապարակի մայիսի 13-ին։ Դատական օրենսգրքի համաձայն, դատավորի նկատմամբ կարող է կիրառվել նախազգուշացում, նկատողություն, խիստ նկատողություն, անգամ՝ լիազորությունների դադարեցում: Բացի  պատասխանատվության ենթարկելուց, ԲԴԽ-ն կարող է նաեւ մերժել միջնորդությունները

Նշենք, որ գործն ի սկբանե մակագարվել էր դատավոր Վարդան Լեւոնի Գրիգորյանին, սակայն վերջինս այսօր ինքնաբացարկ է հայտնել, թե ինչ հիմքով այս պահին հայտնի չէ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031