Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարծում եմ՝ տեսչությունը «Սաստեքս»-ում ստուգումներ կանի». Արման Թաթոյան

Հունիս 04,2019 21:07

«ՄԻՊ-ը նախաձեռնեց վարույթ եւ դիմեց պետական մարմիններին: Հարցը քննարկել եմ Առողջապահության եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի հետ: Պայմանավորվել ենք, որ վարույթ են հարուցելու: Կարծում եմ՝ արդեն հարուցված է, երեկ էր այդ խոսակցությունը»,-ԱԺ ամբիոնից այսօր անդրադառնալով «Սաստեքս»-ի աշխատակիցների հետ կապված աղմկոտ իրադարձություններին, ասաց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: «Կարծում եմ՝ անպայման ստուգումներ կիրականացվեն, քանի որ մի քանի հարց եմ առաջադրել: Քաղաքացիներն ասում են, որ եղած աշխատավարձի դիմաց արժանապատվությունը նվաստացնող պայմաններ են: Եղել են նաեւ շտապօգնության կանչի դեպքեր»: Ինչ վերաբերում է աշխատավարձերի վճարմանը, Թաթոյանի փոխանցմամբ. «Տեսչության հետ պայմանավորվել ենք, որպեսզի վերջինս հասկանա՝ դա իր իրավասությանը վերաբերո՞ւմ է»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930