Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Իէն Գիլան. «Տարիների ընթացքում ես սիրեցի հայ ժողովրդի ոգին և հայկական մշակույթը»

Հունիս 05,2019 23:59

Ինչպես արդեն տեղեկացրել էինք Black Sabbath խմբի կիթառահար Թոնի Այոմին և Deep Purple խմբի վոկալիստ Իէն Գիլանը չորեքշաբթի մասնակցում էին Rock Aid Armenia-ի 30-ամյակին նվիրված տոնական երեկոյի:

«Մենք հավատում ենք հայ ժողովրդին, հայ ժողովուրդը ֆանտաստիկ է»,- ասաց Թոնի Այոմին՝ հավելով, որ իրենք միայնակ չէին կարող այդքանը անել և կցանկանար, որ գնալով ավելանար օգնություն տվող մարդկանց թիվը: «Հայաստանում տաղանդավոր երաժիշտներ կան, մենք առիթ ունեցանք այսօր մի քանիսին լսելու, ես մեծապես տպավորված էի իրենց կատարումներից»:

Իէն Գիլանն էլ նշեց, որ երբ 1988 թվականին տեղի ունեցած երկրաշարժից հետո մեկ տարի անց այցելել է Սպիտակ ցնցված և տպավորված է եղել. «Տարիների ընթացքում ես սիրեցի հայ ժողովրդի ոգին և հայկական մշակույթը: Դժվար է բառերով արտահայտել այն զգացումը, երբ մեկին սիրում ես, բայց երկար ժամանակ բաժանված ես նրանից: Ես հիշում, երբ իմացանք Ջոն Լորդի մահվան բոթը, մենք ձայնագրման ստուդիայում էինք: Մենք երկար ժամանակ սպասում էինք դա, բայց այդուհանդերձ այն ցնցող լուր էր: Մենք այդ ընթացքում մի քանի երգ ենք գրել, որոնք Ջոնի հետ մեր կապի մեծ ազդեցությունն ունեն: Ինչպե՞ս կարող ենք նրան մոռանալ ժամանակի ընթացքում, նրա մասին հիշողությունները չեն խամրում: «Above Beyond» երգում մի տող կա՝ «Your souls had been touched are forever entwined» (Հոգիները, որ միմյանց հպվել են, մնում են ընդմիշտ միահյուսված): Այդ նախադասությունը մտքիս է գալիս, երբ մտածում եմ Հայաստանի մասին»:

Rock Aid Armenia-ի հիմնադիր Ջոն Դին էլ հավելեց, որ իրենք հենց այնպես չեն կամավոր այս աշխատանքը կատարում. «Այս թիմի շնորհիվ Գյումրիում դպրոց է կառուցվել: Եվ այս թիմով ուզում ենք Հայաստանին օգնել ի հայտ բերել լավագույն երգիչներին և երաժիշտներին»:

1989 թվականին DoSomething ավստրալիական կազմակերպությունը նախաձեռնել էր Rock Aid Armenia ծրագիրը՝ Սպիտակի երկրաշարժից տուժած Հայաստանին օգնելու նպատակով: Ծրագրի 30-ամյակի առթիվ Հայաստան են այցելել Black Sabbath խմբի կիթառահար Թոնի Այոմին և Deep Purple խմբի վոկալիստ Իէն Գիլանը:

 

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930