Լրահոս
Օրվա լրահոսը

Անկարայում ուժեղ ջրհեղեղներ են, կան զոհեր. ermenihaber.am

Հունիս 10,2019 20:03

Թուրքիայի Անկարա նահանգում առատ տեղումների հետևանքով ջրհեղեղ է սկսվել։ Անկարայի նահանգապետարանը հաղորդում է, որ ջրհեղեղի հետևանքով արդեն կա 3 զոհ, որոնցից մեկը կին է։ Տասնյակ ավտոմեքենաներ մնացել են ջրի տակ, իսկ մի շարք փողոցներ փակվել են։

Ամենաշատ տեղումները բաժին են ընկել Չանքայա և Էթիմեգութ շրջաններին։ Թուրքիայի կառավարության աղետների և արտակարգ իրավիճակների վարչության (AFAD), ինչպես նաև Անկարայի քաղաքապետարանի նախաձեռնությամբ գործի են դրվել  փրկարար ջոկատներ և մեծ թվով տեխնիկա։

Թեմայի շուրջ հայտարարություն է արել Անկարայի նորընտիր քաղաքապետ Մահսուր Յավաշը։ Ըստ նրա՝  ջրհեղեղի տարածման պատճառ են դարձել Անկարայում ենթակառուցվածքային խնդիրները։  Ջրհեղեղը վնաս է հասցրել նաև մի շարք շենք-շինությունների:

Աղբյուր`  ermenihaber.am/Evrenesel

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930