Լրահոս
Օրվա լրահոսը

Այս մայիսին նախորդ մայիսի համեմատ ուղևորահոսքն աճել է 11.7 տոկոսով

Հունիս 11,2019 12:49

Ընթացիկ տարվա մայիս ամսին ՀՀ երկու օդանավակայաններում ուղևորահոսքն ընդհանուր կազմել է 243 016 մարդ՝ 2018 թվականի նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 11.7 տոկոսով:

2019թ. մայիսին, 2018թ. նույն ժամանակահատվածի համեմատ, «Զվարթնոց»-ում ուղևորահոսքն ավելացել է 13.7 տոկոսով: Եթե 2018թ. մայիսին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ծառայություններից օգտվել է 202 289 ուղևոր, ապա 2019 թ. մայիսի ցուցանիշը կազմում է 229 974 ուղևոր:

2019 թվականի մայիս ամսին Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 13 042 մարդ: 2018 թվականի նույն ամսվա 15 325 ուղևորահոսքի համեմատ նվազումը կազմել է 14.9 տոկոս:

  Ուղևորների թիվը 2018թ. մայիսին Ուղևորների թիվը 2019թ. մայիսին Տարբերությունը տոկոսային

հարաբերությամբ

«Զվարթնոց» 202 289 229 974 13.7%
«Շիրակ» 15 325 13 042 -14.9%
Ընդամենը 217 614 243 016 11.7%

 Տարեսկզբից Հայաստանի Հանրապետության երկու օդանավակայանների ուղևորահոսքը կազմել է 1 038 617 մարդ, որը 8.7 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը:

«Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում 2019 թվականի հունվար- մայիս ամիսներին, նախորդ տարվա նույն ամիսների հետ համեմատած, 1.2 տոկոսով աճ են գրանցել նաև թռիչք- վայրէջքները:

 

«ԱՐՄԵՆԻԱ»ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐ» ՓԲԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930