Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

«Առանց մեր մասնակցելու էլ Քոչարյանն ազատ է արձակվելու». Գալուստ Սահակյան

Հունիս 21,2019 23:20

ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը աբսուրդ է համարում ՍԴ նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանի հայտարարությունը` ՍԴ նախագահի լիազորությունները ստանձնելու մասին:

«Մարդուն ընտրում ես Սահմանադրական դատարանի դատավոր, հետո երդման ժամանակ ասում է՝ ես Սահմանադրական դատարանի նախագահն եմ, աբսուրդ, ամեն ինչ խառնվել է իրար: Չգիտեմ՝ ով է Վահեին թելադրել, ինչ է արել, որ նման խնդիրների առջեւ է կանգնել, Սահմանադրական դատարանը գործում է ու գործելու է այդպես: Ինչպես դատարաններն էին փակում, հիմա էլ Սահմանադրական դատարանում արդեն կլինի Սահմանադրության խախտման 7-րդ տեսակետը: Այսինքն, ստացվում է՝ արդեն ոչ թե պետական համակարգերի մասին ենք մտածում, այլ մտածում ենք՝ ինչ –որ մարդիկ բերենք, որ այս ժողովրդի հետ կարողանան, երբ ուզեն, ինչպես ուզեն վերաբերեն: Կարծում եմ՝ դրան չի հասնի, Նիկոլը որոշակի աշխատանքներ կկատարի այդ ուղղությամբ»,- կարծում է Գալուստ Սահակյանը:

Անդրադառնալով նախկին պաշտոնյաների նկատմամբ հարուցված քրեական գործերին, որոնք դատաքննության փուլում են, Գալուստ Սահակյանը շարունակեց. «Մանվել Գրիգորյանը հերոս է, պատերազմից հետո ինչ-որ բաներ արել է, բայց տուշոնկայի գող կամ ինչ-որ բան է զավթել ճշմարտության հետեւանք չէ, բավականին երկար՝ ութ ամիս, քննարկվում է այդ հարցը, խնդիրը դեռ դատարան էլ չի մտնում: Մանվելին կարող են միայն մեղադրել, որ շատ զենք ունի, զենք ունի, որովհետեւ սահմանին ինչ կատարվում է, զենքերն իր մոտ է, իր ջոկատով այդ զենքերով գնում են կռվի: Այ մարդ, մեքենաներո՞ւմ է խարդախություն արել, թող մտնեն դատարան, ապացուցեն խարդախությունը: Պարզապես իշխանությունները փոխվել են ու փորձում են գտնել մարդկանց, որոնք թալանել են երկիրը, իհարկե, ցանկացած երկրում էլ թալանչիներ կան: Այդ թալանը կամ կոռուպցիան ու դրա հետեւանքները վերացնելը ցանկացած իշխանության գործն է եւ ՀՀԿ-ի գործն էլ է եղել»:

Մեր դիտարկմանը՝բայց կարծես թե թալանչի բարձրաստիճան պաշտոնյաներ ՀՀԿ-ի իշխանության օրոք պատասխանատվության չենթարկվեցին, մոր զրուցակիցը չհամաձայնեց. «Շատ մարդիկ են նստել, դուրս եկել, կարող եք համակարգիչը բացել ու տեսնել՝ ինչպիսի մարդիկ են նստել, պաշտոնյաներ, այո, նստել ու դուրս եկել: Պարզապես Սահմանադրությունը ստեղծել է ոստիկանություն, դատախազություն, տարբեր մարմիններ, որոնք զբաղվում են այդ գործով, իսկ կառավարությունը զբաղվում է տնտեսությամբ: Այսօր մեր երկիրը տնտեսություն չունի, աճ չկա, մեղադրում են մեզ, կոռուպցիոներներին, դատարաններն են փակում: Նախարար է նշանակում, փոխանակ նա մտածի կանոնավորի այն օղակը, որ իրեն տվել են, ման է գալիս, որ գտնի մեկին, որը բիզնես է օգտագործել, համապատասխան տեղեր զանգել ու մարդկանց բռնել տալ՝ չմտածելով, որ քեզ դրել են նախարար այդ ոլորտը զարգացնելու համար: Ասում են, թե կոռուպցիայի դեմ են պայքարում, կոռուպցիոներների անունները հոլովվում են, բայց ես դեռ չեմ տեսել, որ ինչ-որ մեկից գողացված փող վերցնեն ու կցեն մեր բյուջեին »:

Գալուստ Սահակյանից նաեւ հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի ցույցերին մասնակցի, ի պատասխան. «Չեմ համարում, որ Քոչարյանը որեւէ բանում մեղավոր է, առանց մեր մասնակցելու էլ Քոչարյանն ազատ է արձակվելու, անհնարին է հակառակը: Այ, ինչի համար մեղադրում են, այդ մեղադրանքը գոյություն չունի: Ես մտածում եմ՝ հանկարծ չլինի, հետագայում իշխանություն փոխվի ու այս մարդկանց Սահմանադրությունը խախտելու համար սկսեն մեղադրել, կստացվի Հայաստանն անընդհատ մեղադրելու ճանապարհով է գնում, այդ դեպքում պետություն չենք ունենա»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930