Լրահոս
Օրվա լրահոսը

16-րդ «Ոսկե ծիրանը» բացվեց (ֆոտոշարք)

Հուլիս 07,2019 19:09

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում  հուլիսի 7-ին ազդարարվեց 16-րդ «Ոսկե ծիրան» երեւանյան միջազգային փառատոնի բացումը, ավելի վաղ  Շառլ Ազնավուրի հրապարակում կայացել էր հոբելյանական պատվո աստղերի տեղադրում՝ Բագրատ Հովհաննիսյանի եւ Արման Մանարյանի ծննդյան 90 եւ Գենադի Մելքոնյանի 75-ամյա հոբելյանների առիթով:

Ապա այս ամենին հաջորդել է Կարմիր գորգի արարողությունը: Կարմիր գորգից հետո փառատոնի բացման բուն արարողությունն է, իսկ բացման ֆիլմն է Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենու ճյուղի» դափնեկիր  հարավկորեացի ռեժիսոր Պոն Չժուն Հոյի «Մակաբույծները» ֆիլմը:

Փառատոնը կտեւի մինչեւ հուլիսի 14-ը: Փառատոնի հատուկ հյուրն է մեքսիկացի հանրահայտ կինոռեժիսոր, միջազգային մրցույթների դափնեկիր Կառլոս Ռեյգադասը: Հավելենք, որ «Ոսկե ծիրանն» այս տարի աշխարհի տարբեր երկրներից ստացել է մասնակցության ավելի քան 740 հայտ, նաեւ ընտրվել են մի շարք ֆիլմեր աշխարհի հեղինակավոր կինոփառատոններից՝ Կաննի, Բեռլինի, Ռոտերդամի:

«Ոսկե ծիրանի» հիմնադիրներից կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը նշեց, որ նոր կազմով է փառատոնն աշխատել եւ վստահ է, որ հաջողելու են: «Ամեն ինչ նոր է, բացի մեր հին բարեկամ ՎիվաՍել-ՄՏՍ»-ից»,-ասաց նա: Նաեւ նշեց, որ լավ ֆիլմեր են ընտրվել ու ամեն ինչ ճաշակով է:

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031