Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես տեսել եմ մայրերի, որոնք այնպե՜ս են ծեծում իրենց երեխաներին». հոգեբան

Հուլիս 13,2019 13:20

«Մարդկանց հուզում է այն, որ ԼԳԲՏ անձինք դպրոցներում քարոզելու հնարավորություն կունենան. հանրության մի մասը պահպանողական է: Մյուս կողմից, նման կոնվենցիաները ֆինանսավորվում են: Այդ կոնվենցիայի միակ օգուտը ԵՄ-ից սպասվող ֆինանսավորումն է»,-«Զարկերակ» մամուլի ակումբում լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով Ստամբուլյան կոնվենցիայի (ՀՀ-ն ստորագրել է, բայց դեռ չի վավերացրել) շուրջ քննարկումներին, ասաց հոգեբան Սամվել Խուդոյանը:

«Ինչ վերաբերում է բռնությանը, այն պետք է բացառվի՝ թե կնոջ, թե երեխաների, թե տղամարդկանց նկատմամբ: Եկեք չառանձնացնենք: Ես տեսել եմ մայրերի, որոնք այնպես են ծեծում իրենց երեխաներին, որ ոչ մի հայր այդպես չի անի: Մարզերում ծեծը ռեժիմով ինչ-որ բան է ընտանիքում: Նման բաների դեմ ամբողջ հանրությունը պետք է պայքարի»,-համոզմունք հայտնեց հոգեբանը:

Նրա գնահատմամբ՝ շատ ծնողներ վայրագ ձեւով են վերաբերվում երեխաներին, եւ նրանց թվում է, թե դա ճիշտ է. «Կոնվենցիայի հետ կապված մտահոգություն կա, որ հանրության շրջանում բռնության պատրվակով ընտանիքներ կկազմաքանդվեն: Ուստի յուրահատուկ պետք է վերաբերվել հարցին: Շատ կանայք չեն բողոքում, որովհետեւ սիրում են իրենց տղամարդկանց, կամ չեն ուզում ֆինանսական աղբյուրից զրկվել: Ընտանիքը եւ փողոցը նույնը չեն: Ընտանիքում երբեմն բանը կարող է հասնել ֆիզիկական եւ հոգեբանական բռնության՝ քողարկված ձեւով, ուստի պետք է մշակվի մեխանիզմ՝ կոնֆլիկտային ընտանիքների հետ հոգեբանանական աշխատանք կատարելու համար»: Օգուտը միայն ԵՄ-ից սպասվելիք ֆինանսավորումն է:

Ուղիղ։ Ստամբուլյան կոնվենցիայի մասին

Gepostet von Aravot am Samstag, 13. Juli 2019

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031