Լրահոս
Օրվա լրահոսը

Մանե Թանդիլյան. Կփորձեմ զբաղվել Ազգային պատկերասրահի Ալավերդու մասնաճյուղի հարցի լուծմամբ

Հուլիս 16,2019 17:33

Մամուլից ծանոթացա Ազգային պատկերասրահի Ալավերդու մասնաճյուղի հետ կապված խնդրին:

Դիմել եմ ԿԲ նախագահին խնդրանքով՝ ներկայացնելու իրավիճակի մանրամասն նկարագիրը, որից հետո կփորձեմ զբաղվել հարցի լուծմամբ:

Միևնույն ժամանակ, խնդրել եմ միջնորդել բանկին, զերծ մնալ պատկերասրահի տարածքից վտարման որևէ գործողություն իրականացնելուց՝ հարցը բոլոր շահագրգիռ կողմերի հետ ամբողջական քննարկելու և արդյունավետ լուծում տալու նպատակով:

Մանե ԹԱՆԴԻԼՅԱՆ

ԱԺ պատգամավոր

«Առավոտ». Ավելի ուշ ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԸ տարածեց հետեւյալ հայտարարությունը.

«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԸ կոչ է անում զերծ մնալ իր հասցեին հնչեցվող ավելորդ, անհիմն, մանիպուլյատիվ մեղադրանքներից, վիրավորական արտահայտություններից և զրպարտություններից: Խնդրում ենք յուրաքանչյուր հարց դիտարկել օրենքի սահմաններում առանց բանկի անունը և բարի համբավը անհիմն շահարկելու: 2016թ. Ալավերդու Թումանյան փող. 44/1 հասցեում գտնվող անշարժ գույքը ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ ԲԲԸ-ի կողմից օտարվել է և ունի այլ սեփականատեր:  Հարկ ենք համարում նշել նաև, որ 1996-2016թթ. ՀԱՅԿԷԿՈՆՈՄԲԱՆԿԻ սեփականությունը հանդիսացող նշված տարածքը՝ Ալավերդու նախկին քաղաքի թիվ 18 խանութը, անհատույց տրամադրվել էր քաղաքային պատկերասրահին որպես բարի կամքի դրսևորում:

ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԻ մամուլի քարտուղար Աննա Մկրտչյան

 

Մամուլից ծանոթացա Ազգային պատկերասրահի Ալավերդու մասնաճյուղի հետ կապված խնդրին: Դիմել եմ ԿԲ նախագահին խնդրանքով՝…

Gepostet von Mane Tandilyan am Dienstag, 16. Juli 2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031