Լրահոս
Օրվա լրահոսը

Մահացել է ՀՀ կապի նախկին նախարար Ռոբերտ Ավոյանը

Հուլիս 20,2019 22:30

Հուլիսի 17-ին 79 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ կապի նախկին նախարար Ռոբերտ Սմբատի Ավոյանը (ծնվել է 1939 թ.): Նա 1954 թվականին Գորելովկայի ռուսական միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Օդեսայի կապի ինստիտուտում, որն ավարտել է 1965 թվականին: Այդ տարվանից էլ սկսվել է նրա աշխատանքային հարուստ կենսագրությունը: Նախ որպես ինժեներ և ապա պետ է աշխատել Հայաստանի Կամո քաղաքի ռադիոկայանում:

1974 – 1979 թթ. վարել է Հայաստանի ռադիոկապի և հեռուստատեսության պետի տեղակալի պաշտոնը: Աշխատանքային տարիների ընթացքում պարզորոշ դարձան Ռոբերտ Ավոյանի մասնագիտական փայլուն ընդունակությունները. նրան նշանակում են Հայաստանի կապի նախարարի տեղակալ: Այդ պաշտոնը նա զբաղեցրել է մինչև 1988 թ.: Նույն թվականի նոյեմբերից մինչև 1991 թ. վերջը նա Հայաստանի կապի նախարարն էր (21.11.1988 – 05.12.1991):

Որպես խորհրդատու աշխատել է Անկախ պետությունների համագործակցության ասոցիացիայում: Մեծ է Ավոյանի ավանդը Հայաստանում կապի ոլորտի զարգացման գործում: Հայաստանը ԽՍՀՄ տարածքում առաջին պետությունն էր, որ Ավոյանի շնորհիվ ու ջանքերով ստացավ ԱՏ և Տ (AT & T) միջազգային կապի մուտքի հնարավորությունը: Ռոբերտ Ավոյանի ղեկավարության ներքո մեծ աշխատանք է կատարվել նաև Լենինականի երկրաշարժի ժամանակ: Ռոբերտն իր արմատները հարգող պատվելի հայ մարդ էր: Նա մշտապես առիթը բաց չէր թողնում լինելու Ջավախքում, կիսելու իր հարազատների ուրախությունն ու տխրությունը, այցելելու Սաթխայի կենտրոնական գերեզմանատուն, ուր հանգչում են նրա ծնողների աճյունները:

Պետությանը մատուցած ծառայության ամբողջ ընթացքում նա աչքի է ընկել իր հայրենանվեր գործունեությամբ, իսկ կոլեկտիվում մշտապես սիրված ու հարգված ղեկավար էր, գործընկեր, ընկեր:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031