Լրահոս
Օրվա լրահոսը

Պատանի ըմբիշները ԱԱ-ում նվաճեցին 1 արծաթե եւ 3 բրոնզե մեդալ

Օգոստոս 04,2019 20:16 Share
Աջակցեք aravot.am-ին

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականն ավարտեց մրցելույթները Բուլղարիայի մայրաքաղաքում անցկացված աշխարհի առաջնությունում:

Մեր ընտրանու հաշվարկին երրորդ բրոնզե մեդալն այսօր բերեց 60 կգ քաշային Արման Վարդանյանը, որը երրորդ տեղի համար գոտեմարտում 6:0 հաշվով պարտության մատնեց ղրղզ Ջամբոլոտ Տուրատբեկովին:

Ավագ մարզիչ Գագիկ Խաչատրյանի սաներից Ռազմիկ Քուրդյանը նվաճեց արծաթե, Արման Խաչիկյանը, Վիգեն Նազարյանը եւ Արման Նազարյանը՝ բրոնզե մեդալ:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: