Լրահոս
Օրվա լրահոսը

Գնացքի՝ հանքանյութով բեռնված 9 վագոնները դուրս են եկել երկաթգծից և թեքվել․ Shamshyan.com

Օգոստոս 17,2019 14:47

Shamshyan.com – Երեկ՝ օգոստոսի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 06։55-ի սահմաններում Սևան-Երևան երկաթգծի 62-րդ կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, Երևան քաղաքի բնակիչ՝ 60-ամյա Արսեն Տ․-ն իր վարած թիվ 1614 Տ գնացքի՝ հանքանյութով բեռնված 9 վագոններով թիվ 1340 էլեկտրաքարշով դեռևս անհայտ պայմաններում դուրս է եկել երկաթգծից և թեքվել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։ Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վաղինակ Ավետիսյանի գլխավորությամբ։

Փաստի առթիվ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հետաքննիչ Մայիս Բադոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ գնացքը պատկանում է «Հարավ-կովկասյան երկաթուղիներ» Բաց Բաժնետիրական Ընկերության Երևանի լոկոմոտիվային դեպոյին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031