Լրահոս
Օրվա լրահոսը

Համահայկական խաղերն ավարտվեցին բասկետբոլի Գլենդել-Բեւերլի Հիլզ եզրափակիչ հանդիպումով

Օգոստոս 17,2019 20:11

Համահայկական  խաղերը միշտ էլ ավարտվել են տղամարդկանց բասկետբոլի եզրափակիչ հանդիպումով: 7-րդ ամառային խաղերում ավանդույթը չխախտվեց: «Միկա» մարզադահլիճում հանդիպեցին Գլենդել-Բեւերլի Հիլզ թիմերը, որոնց ցուցադրած խաղը դարձավ Համահայկական 7-րդ խաղերի իսկական զարդը: Գլենդելը անչափ դիտարժան պայքարում հաղթեց 92:84 հաշվով: Երրորդ տեղը բաժին հասավ Թեհրանին:

Կանանց պայքարում լավագույն եռյակը կազմել էին Գլենդելը, Թեհրանը եւ Սպահանը:

Տղամարդկանց եռյակին պարգեւատրեցին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը եւ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031