Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանն «Էլարդ»-ի հետ սկայպով խորհրդակցություն կունենա

Օգոստոս 23,2019 19:12

«Առաջիկա հինգշաբթի կամ ուրբաթ «Էլարդ»-ի փորձագիտական խմբի հետ ունենալու եմ սկայպ-կոնֆերանս, որի ժամանակ ասելու ենք, թե ընկերության փորձաքննության շուրջ ՀՀ-ում ինչպիսի մեծ բանավեճ կա: Խնդրելու եմ, որ զրույցի ժամանակ իրենք իրենց եզրակացությունն ասեն: Այդ խոսակցությունը կտեսագրվի եւ կհրապարակվի»,-այսօր հայտարարեց Ամուլսարի հարցով այսօր Ջերմուկ այցելած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա բնակիչներին կոչ արեց հարցեր ձեւակերպել, թեեւ դրանք արդեն իսկ հրապարակային են. «Պետք լինի՝ մի քանի ժամ կանենք այդ խորհրդակցությունը: Հուսամ՝ այդ խորհրդակցությունը չի լինի այնպիսին, որ հայաստանյան հանրության մի մասն այն այլ կերպ մեկնաբանի: Ես ինքս եմ վարելու զրույցը, հարցերը հստակ են լինելու, որ հստակ պատասխաններ հնչեն»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031