Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանի կատակը. «Էնքան էք կովի ականջի տակ ասել՝ «Ամուլսարն առանց հանքի», էլ ջուր կխմի՞»

Օգոստոս 23,2019 19:21

«Մենք հիմա մի փաստ ունենք, որ այդ ջրերից՝ աղբյուրներից, անասունները չեն խմում»»,-Ամուլսարի հարցով Ջերմուկ այցելած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին այսօր այսպիսի խոսքերով դիմեց տեղացիներից մեկը: Փաշինյանն  արձագանքեց. «Հիմա ուղիղ եթեր է: Կհանձնարարեմ՝ կգան, կստուգեն դա»: Ջերմուկցին դժգոհեց, որ անասուններն անգամ հրաժարվում են տեղի ջուրը խմել: Փաշինյանը կատակեց. «Օհան էր չէ՞ այն ընկերոջ անունը…ասացի՝ Օհան, դու հաստատ հոգեբանական ազդեցություն ես գործել այդ կովերի վրա, որ այդ ջրից չխմեն…Էնքան էք ականջի տակ ասել՝ «Ամուլսարն առանց հանքի», էլ էդ կովը ջուր կխմի՞ այստեղից»: Փաշինյանին հարթակից ճանապարհեցին «Ամուլսարն առանց հանքի» վանկարկումներով:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031