Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչի՞ց ես դառնացած, պարո՛ն Փաշինյան». Աշոտյանի արձագանքը՝ Փաշինյանի ելույթին

Օգոստոս 28,2019 12:12

«Լսեցի եւ ապրեցի հերթական անգամ խորը հիասթափություն»,- այսպես է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօր իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել ԱԳՆ կենտրոնական ապարատի եւ օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների ամենամյա համաժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին:

Ըստ նրա, երբ Փաշինյանը հայտարարեց, որ հեղափոխությունը համաշխարհային մասշտաբի իրադարձություն էր, իր համար այնքան զավեշտալի էր, որքան այն կատակը, որ Ну погоди-ն էլ է հայ եւ Հայաստանը ժողովրդավարության բաստիոն է. «Մեր վարչապետն այդպես էլ չհասկացավ, որ իր խոստումը կապիտալիզացնել թավշյա հեղափոխությունը արտաքին քաղաքականության մեջ ի զորու չեղավ կատարել այս մեկուկես տարվա ընթացքում: ՀՀ քաղաքական եւ ոչ մի ոլորտում իշխանափոխությունը չբերեց բեկումնային դրական զարգացումների»:

Աշոտյանն ասաց, որ զավեշտալի է նաեւ, որ ժողովրդավարությունը պետք է լինի մեր այցեքարտը արտաքին քաղաքականության մեզ. «Զարհուրելի սիրողական մակարդակի հայտարարություն է, որովհետեւ խնդիրն անգամ այն չէ, որ կարելի է երկար վիճել, խոսել, ապացուցել, որ ՀՀ-ում այսօր չկա ժողովրդավարություն: Դա չէ խնդիրը: Քանի՞ հաջողակ երկրի օրինակ գիտեք, որոնք իրենց արտաքին քաղաքականությունը կարողացել են կառուցել ժողովրդավարության դոկտրինի շուրջ»: Աշոտյանը Վրաստանի օրինակը բերեց՝ Սաակաշվիլին էլ էր այդպես մտածում, մտածեց, մտածեց, կորցրեց Աբխազիան եւ Հարավային Օսեթիան:

Ամենածանր հարվածը Նիկոլ Փաշինյանին, ըստ Աշոտյանի, հասցվում է մշտապես արցախյան խնդրի հետ կապված. «Լավ, մի տեղ հասկանում եմ, որ երբ նա գալիս էր իշխանության, լավ չէր տիրապետում կարգավորման խնդիրներին, նախապատմությանը եւ այլն, բայց այս բառակապակցությունը, որ ինքը դառնացած է այն ժառանգությամբ, որը ստացել է, վկայում է այն մասին, որ նա այս մեկուկես տարվա ընթացքում այդպես էլ ոչինչ չհասկացավ ու չսովորեց: Ինչի՞ց ես դառնացած, պարո՛ն Փաշինյան, որ ստացել եք ՀՀ նորագույն պատմության մեջ արցախյան հակամարտության ծագման օրվանից մինչ այսօր ամենահաջողված, ամենալավ բանակցված փաթե՞թը, դրանո՞վ ես դառացած: Ինչի՞ց ես դառնացած, որ քո ապիկար, ապաշնորհ արտաքին քաղաքականութան պատճառով բանակցային օրակարգից դուրս են մղվել Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի եւ Ժնեւի պայմանավորվածություննե՞րը, դրանո՞վ ես դառնացած, թե՞ դառնացած ես նրանով, որ նորից ապաշնորհ ու սխալ քաղաքականության պատճառով, որ վարել ես դու, այլեւս եռանախագահների հայտարարության մեջ չի շեշտվում կարգավորման երեք հիմնարար սկզբունքների մասին, այդ թվում՝ ժողովուրդների ինքնորոշման սկզբունքի մասին: Դրանո՞վ ես դառնացած, թե՞ նրանով, որ փոխանակ բանակցային նախապատմությունը առաջին շուրթերից լսես, հրավիրես Լեւոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, իրե՛նց լսես՝ ոնց է եղել, ինչ է եղել, խոստովանում ես, որ բանակցությունների նախապատմության մասին քեզ կարճ լեկցիա է կարդացել Իլհամ Ալիեւը: Գուցե դրանո՞վ ես դառնացած»:

Վշտացած եմ, պարոն վարչապետ։ Դեսպանահավաքին Նիկոլի ելույթի մասին։Հայաստանի արտաքին քաղաքական և ոչ մի ոլորտում իշխանափոխությունը Հայաստանում չբերեց բեկումնային դրական զարգացումների:Արտաքին հարաբերություններում ժողովրդավարությունը չի կարող մեր նման երկրի այցեքարտը լինել: Դնում եմ մի կողմ, արդյոք այսօր Հայաստանը ժողովրդավար է թե ոչ: Դիցուք, այդպես է: Բայց հիշեք 2008 թվականի Վրաստանի և 2014 թվականի Ուկրաինայի օրինակները և տեսեք, թե ինչ վտանգավոր թեզ եք առաջ քաշում:Ինչո՞վ եք դառնացած: Ո՞ր ստացել եք որպես ժառանգությունը երբևէ ամենալավ բանակցված փաթեթը: Ո՞ր ձեր ապաշնորհ քաղաքականության պատճառով բանակցային օրակարգից դուրս են մնացել Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի պայմանավորվածությունները: Ո՞ր համանախագահները այլևս չեն շեշտում կարգավորման երեք սկզբունքները, այդ թվում՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքը: Թե՞ դառնացած ես նրանով, որ փոխանակ բանակցային պատմությունը, նախապատմությունը առաջին շուրթերից լսես, հրավիրես Լևոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, իրենցից լսես՝ ոնց է եղել, ինչ է եղել, երբ է եղել, խոստովանում ես, որ բանակցությունների նախապատմության մասին քեզ կարճ լեկցիա է կարդացել Իլհամ Ալիևը: Գուցե դրանո՞վ ես դառնացած:ԱԳՆ-ին կոչ եմ անում իշխանական պատգամավորների համար Արցախի հարցով թրեյնինգներ անել: Ձեր պատգամավորները անգամ ձեզ չեն կարողանում պաշտպանել Ամուլսարի հարցով, ուր մնաց մեր շահերը կարողանան պատշպանել դրսում:Աբխազիայի, Հարավային Օսեթիայի և Մերձդնեստրի հետ, այո, ոմանք փորձում են զուգահեռներ անցկացնել: Ու դա կանխելու համար մշտական աշխատանք է պետք: Մենք դա արել ենք: Վերջապես կարդացեք ԵՄ-Հայաստան համաձայնագիրը ու համեմատեք ԵՄ-Վրաստան, Ուկրաինա, Մոլդովա ասոցիացման համաձայնագրերի հետ ու տեսեք, թե ինչպիսի հաջողության էինք մենք հասել:Վշտացած եմ, պարոն վարչապետ, որ նման սիրողական մակարդակով եք շարունակում ներկայացնել մեր երկիրը դրսում:

Gepostet von Armen Ashotyan am Dienstag, 27. August 2019

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031