Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Անուշավան Մակարյանը

Օգոստոս 31,2019 20:14

«Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղում ԵՊՀ ռեկտորի
ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն այսօր հանդիպել է բուհի վարչական
անձնակազմի ներկայացուցիչների, ստորաբաժանումների ղեկավարների հետ:

ԵՊՀ-ից հանդիպմանը մասնակցում էին ԵՊՀ միջազգային համագործակցության և  հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Արթուր Իսրայելյանն ու ԵՊՀ
գլխավոր հաշվապահ Ռաֆիկ Գրիգորյանը:

Հանդիպման նպատակը ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի նոր պաշտոնակատար նշանակելն էր:

ԵՊՀ ռեկտորի ժ/պ Գ. Գևորգյանը ներկայացրեց մասնաճյուղում ստեղծված իրավիճակը՝ տեղեկացնելով, որ 2018 թ. հունիսի 12-ին ԵՊՀ ԻՄ տնօրենի պաշտոնակատար նշանակված Ա. Վ. Ցուցուլյանը 2019 թ․ օգոստոսի 28-ին, իր դիմումի համաձայն, ազատվել է աշխատանքից:

Գ. Գևորգյանը նաև նշեց, որ մինչև նոր ընտրության կազմակերպումը ԵՊՀ ԻՄ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվում տնօրենի խորհրդական, ֆիզմաթ. գիտ. թեկնածու, դոցենտ Անուշավան Հայկարամի Մակարյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին ուսումնական գործընթացին վերաբերող տարաբնույթ խնդիրներ, ինչպես նաև Գ․ Գևորգյանը պատասխանեց հանդիպման մասնակիցների հարցերին:

Վերջում ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը մասնաճյուղի տնօրենի նոր
պաշտոնակատարին և աշխատակազմին մաղթեց արդյունավետ գործունեություն:

 

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031