Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ մարզիկները Ղրղզստանում երկու մեդալ են նվաճել

Սեպտեմբեր 10,2019 17:00 Share

2019 թվականի սեպտեմբերի  4-ից 9-ը Ղրղզստանի Հանրապետության Իսիկ-Կուլ մարզի Չոլպոն-Աթա քաղաքում անցկացվել է  ԱՊՀ անդամ պետությունների ազգային մարզաձևերի և խաղերի 2-րդ փառատոնը:

Հայկական կոխ ըմբշամարտի հավաքական թիմը մրցաշարում  նվաճել  է մեկ արծաթե  և մեկ բրոնզե մեդալ:

Հավաքականի մարզիկ  Մաքսիմ Մարգարյանը 84-կգ քաշային կարգում գրավել է 3-րդ տեղը, իսկ Էդիկ Պետրոսյանը 96-կգ քաշային կարգում արժանացել է մրցանակային 2-րդ տեղին:

Հայկական կոխ ըմբշամարտի հավաքական թիմի  գլխավոր մարզիչն է  Բագրատ Երիցյանը:

Նշենք, որ ԱՊՀ անդամ պետությունների ազգային մարզաձևերի և խաղերի 2-րդ փառատոնին մասնակցել է 7 երկրի շուրջ 80 մարզիկ:

ԿԳՄՍՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել