Լրահոս
Օրվա լրահոսը

Մանդատը վայր դրած Էդգար Առաքելյանի պատգամավորական լիազորությունները դադարեցվեցին

Սեպտեմբեր 12,2019 10:44

Սեպտեմբերի 12-ին ՀՀ Ազգային ժողովի յոթերորդ գումարման երրորդ նստաշրջանի լիագումար նիստի մեկնարկին ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց. «Հիմք ընդունելով ՀՀ ԱԺ կանոնակարգ օրենքի պահանջը՝ այսուհետ դադարած ենք համարում Էդգար Առաքելյանի պատգամավորական լիազորությունները: Այս մասին համապատասխան գրություն եմ ուղարկել ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին: Մեր բոլորի անունից շնորհակալություն եմ հայտնում Էդգար Առաքելյանին համագործակցության համար և հաջողություն մաղթում»:

Հիշեցնենք՝ ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Էդգար Առաքելյանը օգոստոսի 29-ին հայտարարություն էր տարածել,  որտեղ նշում էր, որ երկար մտորումներից հետո որոշել է հրաժարվել պատգամավորական մանդատից:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30