Լրահոս
Օրվա լրահոսը

 Քամել Ալ-Աբդուլ Ջալիլ. «Ոգեւորված ենք ՀՀ նախագահի հետ հանդիպումով»

Սեպտեմբեր 15,2019 20:30

ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանի հրավերով Քուվեյթի շեյխուհի Հուսա Սաբահ Ալ-Սալեմ Ալ-Սաբահի հետ  Հայաստան ժամանած պատվիրակության կազմում է նաեւ Քուվեյթի մշակույթի, արվեստի եւ գրականության ազգային խորհրդի  գլխավոր քարտուղար (տեղի մշակույթի նախարարը) Քամել Ալ-Աբդուլ Ջալիլը: Aravot.am-ը նրանից հետաքրքրվեց, թե համագործակցության ինչ եզրեր է տեսնում Մատենադարանի եւ ընդհանրապես Հայաստանի հետ:

Քուվեյթի մշակույթի, արվեստի եւ գրականության ազգային խորհրդի գլխավոր քարտուղարը նշեց, որ ուրախ է Հայաստանում ներկա գտնվելու համար. «Մենք համարում ենք, որ Քուվեյթը եւ Հայաստանը բարեկամ երկրներ են, եւ արդեն համագործակցում են տարբեր բնագավառներում՝ քաղաքականից մինչեւ մշակութային:Այժմ այստեղ ենք մշակութային հարաբերություններն ավելի սերտացնելու նպատակով»:

Քամել Ալ-Աբդուլ Ջալիլը նշեց, որ հանդիպել են նախագահ Սարգսյանի հետ եւ ոգեւորված են Հայաստանի նախագահի հետ հանդիպումով. «Համագործակցության տարբեր ծրագրեր ենք նախատեսում եւ մշակում»: Նա հայտնեց, որ պատրաստվում են երկու մեծ ծրագիր իրականացնել, դրանցից մեկը  վերաբերում է Քուվեյթի ամենամեծ մշակութային կենտրոնի՝ իսլամական մշակույթի  եւ արվեստի ամենաարժեքավոր նմուշները Հայաստանում ցուցադրելուն: Մյուսը՝ հայկական մշակութային շաբաթի իրականացումն է Քուվեյթում եւ Քուվեյթի մշակութային շաբաթի անցկացումը Հայաստանում:

Քամել Ալ-Աբդուլ Ջալիլը հավելեց, որ Մատենադարանի հետ եւս գործակցության եզրեր կան, ինչպես օրինակ ժամանակակից սարքավորումներով հնագույն ձեռագրերը թվայնացնելը եւ տարածելը:

 

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30