Լրահոս
Օրվա լրահոսը

Առողջ սննդի առողջ այբուբենը․ սովորում ենք ճիշտ համադրել վիտամիններն ու հանքանյութերը

Սեպտեմբեր 15,2019 23:00

Մեր օրգանիզմը նման է քիմիական ֆաբրիկայի, որտեղ միաժամանակ տարբեր գործընթացներ են կատարվում։ Այդ գործընթացների համար անհրաժեշտ են ամենատարբեր տարրեր, որոնք օրգանիզմը ստանում է «դրսից»՝ սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր, վիտամիններ ու հանքանյութեր։

Ո՞ր վիտամիններն ու հանքանյութերն են ավելի լավ համադրվում իրար հետ՝ նպաստելով օրգանիզմի առողջությանն ու երկարակեցությանը։

Որպեսզի բոլոր այս տարրերը յուրացվեն և արդյունավետորեն օգտագործվեն օրգանիզմի կողմից, անհրաժեշտ է իմանալ, թե այդ նյութերից որոնք են լավ համակցվում իրար հետ, իսկ որոնք՝ ոչ։ Որոշ վիտամիններ ու հանքանյութեր խանգարում են մեկը մյուսի յուրացմանը, մյուսներն, ընդհակառակը, օգնում։ Ավելին, որոշ վիտամիններ ու հանքանյութեր առանձին վերցված ընդհանրապես չեն կարող յուրացվել և օգտագործվել օրգանիզմի կողմից։ Այս տվյալների իմացությունը կօգնի ավելի ճիշտ կազմակերպել սննդակարգը՝ մթերքներն արդյունավետորեն համադրելով։

Պարզենք,  թե ինչպես են համադրվում առավել տարածված վիտամիններն (A, B1, B2, B3, B5, B6, B9, B12, C, D, E, K) ու հանքանյութերը (երկաթ, մագնեզիում, մանգան, պղինձ, կալցիում, կրեմնիում, սելեն, ֆոսֆոր, ցինկ)։

Լավ համադրվող վիտամիններ ու հանքանյութեր

Լավ համադրվող վիտամինների ու հանքանյութերի միաժամանակյա ընդունումը շատ ավելի արդյունավետ է, քան դրանց ընդունումն առանձին-առանձին։

Սիներգիան հենց այն դեպքն է, երբ 2+2=10, այլ ոչ թե 4։

Վիտամին А (ռետինոլ)

  • Լավ է համադրվում C և E վիտամինների հետ, հանքանյութերից՝ երկաթի ու ցինկի հետ։
  • С և Е վիտամինները պաշտպանում են A վիտամինն օքսիդացումից։
  • E վիտամինը բարելավում է A վիտամինի յուրացումը, բայց միայն այն դեպքում, եթե E վիտամինը քիչ է։ Մեծ քանակությամբ վիտամին Е-ն, ընդհակառակը, խանգարում է վիտամին A-ի ներծծմանը։
  • Ցինկը բարելավում է վիտամին A-ի յուրացումը՝ մասնակցելով վերջինիս վերափոխմանն աչքի ցանցաթաղանթում։
  • Վիտամին A-ն բարելավում է երկաթի յուրացումը և նպաստում լյարդում գտնվող երկաթի պաշարի օգտագործմանը։

Վիտամին В2 (ռիբոֆլավին)

  • Լավ համադրվում է B3, B6, B9 ևK վիտամինների, ցինկ հանքանյութի հետ։
  • B3, B6, B9 և K վիտամինների՝ ակտիվ ձևի փոխակերպումն իրականացվում է վիտամին В2-ի մասնակցությամբ։
  • Վիտամին В2-ը մեծացնում է ցինկի կենսահասանելիությունը։

Վիտամին В3 (PP, նիկոտինաթթու)

  • Լավ համադրվում է ցինկի, պղնձի և В2, В6, H վիտամինների հետ։
  • Պղինձն ու В6 վիտամինը բարելավում են В3-ի յուրացումը։

Վիտամին В5 (պանտոտենաթթու)

  • Լավ է համադրվում В1, В2, В4, В9, B12 և C վիտամինների հետ։
  • В1 և В2 վիտամինները նշանակալիորեն բարելավում են В5-ի յուրացումը։
  • В5 վիտամինը լավացնում է В4, В9 և C վիտամինների ներծծումը։

Վիտամին В6 (պիրիդօքսին)

  • Լավ է համադրվում В2 վիտամինի, պղնձի ու ցինկի հետ։
  • В2-ն օգնում է В6 վիտամինի՝ ակտիվ ձևի փոխակերպմանը։
  • В6 վիտամինը նվազեցնում է օրգանիզմում ցինկի կորուստը։

Վիտամին В9 (ֆոլաթթու)

  • Լավ է համադրվում վիտամին С-ի հետ։
  • Վիտամին С-ն հոգում է օրգանիզմի հյուսվածքներում վիտամին В9-ի պահպանման մասին։

Վիտամին В12 (ցիանոկոբալամին)

  • Լավ է համադրվում В5, В9-ի և կալցիումի հետ։
  • Կալցիումը նպաստում է օրգանիզմում վիտամին В12-ի ներծծմանը։

Վիտամին С (ասկորբինաթթու)

  • Լավ է համադրվում А, Е, B5 և В9 վիտամինների հետ։
  • Վիտամին C-ի հակաօքսիդիչ ազդեցությունն ուժեղանում է կարոտինոիդների, ֆլավոնոիդների ու վիտամին C-ի համադրությամբ։
  • Վիտամին С-ն վերականգնում է Е-ի ակտիվությունը։
  • Վիտամին С-ն նպաստում է հյուսվածքներում վիտամին В9-ի պահպանմանը։
  • Վիտամին С-ն օգնում է կալցիումի ու քրոմի յուրացմանը։

Վիտամին D (կալցիֆերոլ)

  • Լավ է համադրվում կալցիումի ու ֆոսֆորի հետ։
  • Վիտամին D-ն բարելավում է օրգանիզմում կալցիումի ու ֆոսֆորի փոխանակությունը։

 Վիտամին E (տոկոֆերոլ)

  • Լավ է համադրվում սելենի ու վիտամին С-ի հետ։
  • Սելենն ուժեղացնում է վիտամին E-ի հակաօքսիդիչ ազդեցությունը։
  • Վիտամին С-ն վերականգնում է E վիտամինի գործառույթներն օքսիդացման դեպքում։

Վիտամին К

  • Լավ է համադրվում կալցիումի և վիտամին B2-ի հետ։
  • Վիտամին К-ն օգնում է կալցիումին ոսկրային հյուսվածքի ստեղծման գործում։
  • Վիտամին B2-ն անհրաժեշտ է վիտամին К-ի՝ ակտիվ ձևի փոխակերպման հարցում։

Կալցիում

  • Լավ է համադրվում -ի հետ։
  • Վիտամինահանքանյութային այսպիսի համադրությունը (կալցիում, մագնեզիում, բոր, վիտամիններ В6, В12, D, К) ապահովում է կալցիումի ավելի լավ յուրացումը և նվազեցնում դրա կորուստն օրգանիզմի կողմից։ Սակայն մագնեզիումի ավելցուկը կարող է հակառակ ազդեցությունն ունենալ։

Երկաթ

  • Լավ է համադրվում պղնձի, А, B3 և С վիտամինների հետ։
  • Պղինձը, А և C վիտամինները լավացնում են երկաթի յուրացումը։

 Ֆոսֆոր

  • Լավ է համադրվում վիտամին D-ի հետ։
  • Վիտամին D-ն բարելավում է ֆոսֆորի յուրացումը։

 Պղինձ

  • Լավ է համադրվում վիտամին B6-ի և երկաթի հետ։
  • Ոչ մեծ քանակությամբ պղինձը նպաստում է երկաթի յուրացմանը։

 Մագնեզիում

  • Լավ է համադրվում կալցիումի և B խմբի վիտամինների հետ (բացի B1-ից)։
  • Մագնեզիումը նպաստում է կալցիումի և B խմբի վիտամինների յուրացմանը (բացի B1-ից)։

Ցինկ

  • Լավ է համադրվում А, B2 և B6 վիտամինների հետ։
  • Ցինկը բարելավում է վիտամին A-ի յուրացմանը՝ նպաստելով վերջինիս փոխակերպմանն աչքի ցանցաթաղանթում։
  • Վիտամին В2-ը մեծացնում է ցինկի կենսահասանելիությունը, վիտամին В6-ը՝ կանխում ցինկի կորուստը։

 

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    ‘կրեմնիում’ բառ չունենք։ Հայերէն՝ ՍԻԼԻՑԻՈՒՄ:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30