Լրահոս
Օրվա լրահոսը

Երվանդ Մանարյանն ու Միխայիլ Պիոտրովսկին՝ Երևանի պատվավոր քաղաքացիներ

Հոկտեմբեր 08,2019 19:21

Հերթական նիստում Երևանի քաղաքապետի առաջարկով ավագանին միաձայն քվեարկությամբ հավանություն է տվել ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Մանարյանին Երևանի պատվավոր քաղաքացու կոչում շնորհելու մասին որոշման նախագծին: Ավագանու հաջորդ որոշմամբ Երևանի պատվավոր քաղաքացու կոչման է արժանացել նաև «Էրմիտաժ» թանգարանի գլխավոր տնօրեն, ակադեմիկոս Միխայիլ Պիոտրովսկին:

***
Գլխավոր պողոտայի՝ Սարյանի, Բուզանդի, Կարեն Դեմիրճյանի փողոցների և Մաշտոցի պողոտայի միջանկյալ հատվածի զբոսայգին այսուհետ կկրի հայ նշանավոր հասարակական գործիչ, գրող և հրապարակախոս, հայկական հարցի մասին մի շարք գրքերի հեղինակ, Ճապոնիայում Հայաստանի Առաջին Հանրապետության պատվավոր հյուպատոս, բարեգործ Դիանա Աբգարի անունը: Ավագանին հավանություն տվեց որոշման նախագծին:
***
2019թ. օգոստոսի վերջից Երևանում աղբահանության և սանիտարական, ինչպես նաև ձնամաքրման աշխատանքների ողջ պատասխանատվությունն իր վրա վերցրած «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» ՀՈԱԿ-ի տեխնիկայի և աշխատակիցների համալրումը շարունակվում է: Երևանի սանիտարական մաքրման աշխատանքներն առավել պատշաճ իրականացնելու համար նախատեսվել է ձեռք բերել նաև փոշեկուլներ: Հաշվի առնելով, որ այդ գործընթացը ժամանակատար է, ավագանու որոշմամբ 206 հաստիքով ժամանակավորապես ավելացավ քաղաքի մաքրությամբ զբաղվող աշխատակիցների թիվը:
***
Երևանի հեռուստաաշտարակի գեղարվեստական լուսավորության համակարգը կարդիականացվի: Ավագանու որոշմամբ համակարգը փոխանցվեց «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ-ին, որը պատրաստակամություն է հայտնել իրականացնելու լուսավորության համակարգի վերականգման և արդիականացման համապատասխան աշխատանքներ: Ընկերությունն իր վրա է վերցրել նաև հետագա շահագործումը:
***
Երևանի ավագանու հաջորդ հերթական նիստը կգումարվի նոյեմբերի 26-ին:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի
տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031