Լրահոս
Օրվա լրահոսը

Խաչատուրյան քույրերը պատմել են՝ ինչպես են սպանել հորը

Հոկտեմբեր 08,2019 23:44

Համացանցում հրապարակվել է Խաչատուրյան քույրերի հարցաքննության տեսանյութը:  Քույրերը քննչական խմբի հետ այցելելով Մոսկվայում գտնվող իրենց բնակարան՝ պատմել են՝ ինչպես են սպանել Սերգեյ Խաչատուրյանին:

Աղջիկները խոստովանել են, որ իրենց հորը մոտեցել են  հետևից: Ինչպես հաղորդում է «Իզվեստիա»-ն,  հավանաբար դա տեղի է ունեցել այն բանից, հետո, երբ աղջիկների 57-ամյա հայրը հարձակվել է փոքր դստեր վրա:

Աղջիկները դանակով հարվածել են հոր պարանոցին, մուրճով հարվածներ են հասցրել գլխին: «Մենք բոլորս վախեցանք, Քրիստինան ստուգեց նրա զարկերակը, ես գնացի՝ շտապօգնություն և ոստիկանություն կանչելու»,- ասել է Մարիա Խաչատուրյանը՝ խոստովանելով, որ հարվածել է հորը կրծքին:

Ավելի վաղ հաղորդել էին այն մասին, որ Միխայիլ Խաչատուրյանի զարմիկը՝ Արսենը, որն ամենաշատն է պաշտպանում հորեղբորը, իմացել է վերջինիս սադիստական հակումների մասին:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031