Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը մի հասարակական-քաղաքական ակումբ է հիմնել, անունը դրել «Վերնատուն»:
Կարո՞՚ղ է այս ակումբի հիմքի վրա ինչ-որ ուժ ձեւավորվել։
Փորձեցինք հարցերի պատասխանները ստանալ ակումբի անդամ Աղվան Վարդանյանից։ Նա ասաց, որ «Վերնատան» վերջին հայտարարության մեջ նպատակներն ու խնդիրները ձեւակերպված են, եւ ակումբը հասել է այն սահմանագծին, որ առաջիկայում նոր նախաձեռնություններով հանդես կգա եւ կփորձի դառնալ հարթակ՝ կարեւոր օրակարգային հարցեր քննարկելու համար։ «Կփորձի նաեւ այդ հարթակում քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների եւ տարբեր միավորումների հետ գտնել համախոհության ձեւաչափ, որպեսզի մեր օրակարգերը ծառայեն Հայաստանի, Արցախի առջեւ ծառացած մարտահրավերներին։ Ակումբը հասել է մի կետի, որից հետո շատ ավելի ակտիվ եւ նախաձեռնողական փուլ ենք մտնում, դրան առաջիկայում ականատես կլինեք»։
-Ակումբի կազմը նայելով՝ տպավորություն է ստեղծվում, որ «,սեւերով» հավաքվել եք։
Կարդացեք նաև
-Նոր իշխանության տերմինաբանությունը ես չեմ հասկանում, ակումբում մարդիկ են, որոնք ունեն կենսագրություն, վաստակ եւ ունեն կարողություն շատ ավելի ճիշտ ուղիներ ցույց տալու, քան այսօրվա իշխանությունը տանում է Հայաստանը։
-Ակումբը քաղաքական ուժերի կոնսոլիդացման մոտակա կամ հեռահար նպատակ ունի՞, գուցե նաեւ իշխանափոխության հասնելու նպատակ։
-Ակումբը հասարակական-քաղաքական ակումբ է, օրակարգում գոնե այսօր նման հարց չկա, բայց երբ որ մենք ասում ենք՝ փորձում ենք դառնալ հարթակ, որտեղ տարբեր քաղաքական ուժեր, միավորումներ կարող են մասնակցել, դրանից էլ կբխեն հետագա քայլերը։ Բայց ամենակարեւորը՝ ակումբն այսօր, առաջիկայում պարբերական նախաձեռնություններով հանդես կգա, եւ հանրությունը, լրատվամիջոցները կկարողանան գնահատել գործունեությունը։
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում


















































