Այսօր կառավարության նիստից հետո ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Սիրիայում բնակվող հայերի անվտանգության ապահովման խնդրին՝ կապված Թուրքիայի` այդ երկիր ներխուժման եւ ռազմական գործողությունների հետ:
Այսօր կառավարությունում դռնփակ նիստում այդ հարցը քննարկվել է: Գրիգորյանն ասաց. «Մեր ուշադրության կենտրոնում են Սիրիայի այն քաղաքներն ու համայնքներն, որտեղ հայ բնակչություն կա: Հանձնարարական կա հասկանալու՝ ինչպե՞ս ենք ապահովելու այնտեղ բնակվող հայերի անվտանգությունը»:
Արմեն Գրիգորյանը վստահեցրեց՝ Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացնող հայ մասնագետների խմբի համար լուրջ անհանգստանալու խնդիր չկա:
Մանրամասն՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ


















































