Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Թուրքիան արգելել է քննադատական հրապարակումները Սիրիայում ռազմական գործողության վերաբերյալ

Հոկտեմբեր 10,2019 23:50

Թուրքիայի իշխանությունները պետք է դադարեն գրաքննության ենթարկել Սիրիա ռազմական ներխուժման մասին լուրերը, ինչպես նաև այն լրագրողների հետապնդումը, որոնք լուսաբանում են այս թեման: Այս մասին ասվում է Լրագրողների պաշտպանության կոմիտեի հաղորդագրության մեջ:

Տեղեկատվության համաձայն՝ Ստամբուլի գխավոր դատախազությունը հայտարարություն է տարածել՝ արգելելով քննադատական լուրերի, մեկնաբանությունների հրապարակումը Սիրիայի հյուսիսում Թուրքիայի ռազմական գործողությունների մասին, հակառակ դեպքում տվյալ լրագրողը պատասխանատվության կենթարկվի Թուրքիայի քրեական օրենսգրքի և ահաբեկչության դեմ պայքարի օրենքի շրջանակներում:

Ինչպես նշվում է, ոստիկանությունն արդեն իսկ ձերբակալվել  է  Diken օրաթերթի առցանց կայքի խմբագրին (Fatih Gökhan Diler), քանի որ վերջինս հրապարակել է Սիրիայի դեմոկրատական ուժերի (SDF) հայտարարությունը: Ավելի ուշ լրագրողին ազատ են արձակել, բայց արգելել են լքել երկրի տարածքը: Տեղեկատվության համաձայն՝ հոկտեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը ձերբակալվել է նաև BirGün առցանց պարբերականի խմբագիրը՝ Սիրիայի վրա Թուրքիայի կողմից ռազմական գործողության մեկնարկի մասին թվիթի պատճառով: Ավելի ուշ Հաքամ Դեմիրն ազատ է արձակվել՝ երկրից չբացակայելու ստորագրությամբ:

Լրագրողներից ոչ մեկի դեմ մեղադրանք չի առաջադրվել, բայց նրանց պայմանական ազատ արձակումը վկայում է այն մասին, որ հետաքննությունը շարունակվում է՝ ասվում է կոմիտեի  հաղորդագրությունում:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031