Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Հայաստանի Մ-19 հավաքականը՝ ԵՎՐՈ 2019-ի «Արդար խաղի» դափնեկիր

Հոկտեմբեր 28,2019 20:45

Հուլիսի 14-ից 27-ը Հայաստանում կայացավ Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնությունը։ Եզրափակչում պարտության մատնելով Պորտուգալիայի ընտրանուն՝ Իսպանիայի հավաքականը դարձավ մրցաշարի հաղթող։

Յուրաքանչյուր մրցաշարից հետո ՈՒԵՖԱ-ն հրապարակում է նաև առաջնության «Արդար խաղի» դասակարգումը (Respect Fair Play ranking), որը ձևավորվում է թիմերի՝ առաջնության ընթացքում ցուցաբերած կարգապահության և միմյանց նկատմամբ հարգանքի հիման վրա։

Հայաստանի Մ-19 հավաքականը գլխավորում է «Արդար խաղի» աղյուսակը, որն ամբողջությամբ կարող եք տեսնել ստորև․

Դեկտեմբերի 3-ին ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում՝ շվեյցարական Նիոն քաղաքում, կկայանա ԵՎՐՈ Մ-19 2021-ի որակավորման փուլի վիճակահանությանը, որին, որպես նախորդ առաջնության տանտեր երկրի հավաքականի ավագ, կմասնակցի նաև Արսեն Եղիազարյանը։

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031