Լրահոս
Օրվա լրահոսը

Թափառող կենդանիներին բռնել են անվտանգ և անցավ տարբերակով. Հակոբ Կարապետյան

Նոյեմբեր 02,2019 20:24

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով Երևանի կենդանաբանական այգում հայտնաբերված 5 թափառող կենդանիներին՝ հիշեցրել է․ «Թափառող կենդանիներին բռնել են հատուկ հեռահար թմրեցման սարքերի միջոցով՝ կենդանիների համար անվտանգ և անցավ տարբերակով»:

Թափառող կենդանիներին բռնել են հատուկ հեռահար թմրեցման սարքերի միջոցով՝ կենդանիների համար անվտանգ և անցավ տարբերակով:

Gepostet von Hakob Karapetyan am Samstag, 2. November 2019

Հիշեցնենք, որ  ավելի վաղ Երևանի կենդանաբանական այգու ֆեյսբուքյան էջում հրապարակվել էր հետևյալ տեղեկությունը․

Այս գիշեր Երևանի կենդանաբանական այգում իրականացված աշխատանքների արդյունքում տարածքում հայտնաբերվել և բռնվել են թվով 5 թափառող կենդանիներ (3 էգ, 2 արու), որոնցից մեկն արտաքին զննությամբ խոշոր է։
Շները թմրեցվել են հատուկ հեռահար թմրեցման սարքի միջոցով, տեղադրվել վանդակների մեջ և պահվել Երևանի կենդանաբանական այգու կլինիկայի տարածքում, իսկ այսօր կեսօրին փոխանցվել են «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ աշխատակիցներին, որտեղ արդեն կիրականացվեն հետագա գործողությունները։ Ընդգծենք, որ բռնված թափառող կենդանիները թմրեցվել են կենդանիների համար անվտանգ և անցավ տարբերակով և նույն կարգավիճակով փոխանցվել վերոնշյալ կենտրոն:
Երևանի կենդանաբանական այգու խնդրանքով հայտնաբերված թափառող կենդանիներից մեկը «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ կողմից իրականացվող գործողություններից հետո կվերադարձվի Այգի և կդառնա մեր բնակիչը՝ օգնելով մեզ գիշերային պահակություն իրականացնելու գործում:

Այս գիշեր Երևանի կենդանաբանական այգում իրականացված աշխատանքների արդյունքում տարածքում հայտնաբերվել և բռնվել են թվով 5…

Gepostet von Yerevan Zoo am Samstag, 2. November 2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930