Լրահոս
Օրվա լրահոսը

Չի-Ֆուն Չան. «Զարմացած եմ հայ ճարտարագետների գիտելիքներով»

Նոյեմբեր 06,2019 20:03

«Սինոփսիս» ընկերությունը «Արամ Խաչատրյան» համերգասրահում նշում է իր հիմնադրման 15-ամյակը: «Սինոփսիսի» նախագահ Չի-Ֆուն Չանը ներկայացրեց ընկերության ծրագրերը, ասաց այն ավելի քան 13900 աշխատակից ունեցող ընկերություն է, հավելեց, որ «Սինոփսիսն» առաջատար է մի շարք ոլորտներում: Նշեց, որ իր համար անչափ հետաքրքիր է աշխատել «Սինոփսիս Արմենիայի» հետ: Հիշեց, որ 15 տարի առաջ եկել է Հայաստան, ու հաճելիորեն զարմացել է հայ ճարտարագետների գիտելիքներով:

«Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ Երվանդ Զորյանը եւս օրինակներով ներկայացրեց ընկերության հաջողությունները: Հավելեց, որ միայն Երեւանով չեն սահմանափակվելու եւ շուտով տարածվելու են Գյումրիում, որտեղ նախատեսում են մասնաճյուղ ունենալ: Միջոցառման վարողները, որ «Սինոփսիս Արմենիայի» աշխատակիցներ են, հայտնեցին, որ առաջիկայում նաեւ «դեսանտ» են իջեցնելու Թումոյի շենքի վրա:

«Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը նշեց, որ ընկերությունը բազմաթիվ ձեռքերումներ է գրանցել, նաեւ կարեւորեց այն, որ իրենց լսում են, խորհուրդ են հարցնում, ինչը բավականին պարտավորեցնող է: Ուրախ լուրերից էլ խոսեց: Հավելեց, որ այս տարիներին անձնական դաշտում իր ամենաուրախ օրը իր թոռնիկների ծնունդն էր, իսկ աշխատանքային առումով այն օրը, երբ 2010-ին, երբ «Սինոփսիս Արմենիան» ԱՄՆ պետքարտուղարի կողմից մրցանակ ստացավ:

Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւս մասնակցեց «Սինոփսիս 15» միջոցառմանը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930