Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Ղուկասյանը հասկացրել է Նազելի Բաղդասարյանին, որ գողականների օրենքից հեռու մնա, «երեխա ունես»

Նոյեմբեր 14,2019 12:43

Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ խոսել էր քրեական ենթամշակույթը կրող անձնանց ու խմբավորումների մասին օրենքի նախագծի շուրջ քննադատություններից ու հայտարարել էր. «Եթե կան մարդիկ, այդ թվում՝ քաղաքական գործիչներ եւ պատգամավորներ, որոնք մտածում են, թե այս հարցում զիջումներ են լինելու, եւ այս օրենագծի հետ կապված կարող են միջնորդավորված ձեւով պատգամավորի սպառնալ, ասենք՝ օրինագծի հարակից զեկուցողներին, ուղիղ ասում եմ՝ կպառկեցնենք ասֆալտին: Հանկարծ մտքներովդ չանցնի»:

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում  Վարդան Ղուկասյանը արձագանքել է Նիկոլ Փաշինյանին՝ ասելով, թե ասֆալտին պառկելուց չեմ վախենում:

Մեզ հայտնի դարձավ, թե ինչպես է Վարդան Ղուկասյանը սպառնացել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանին՝ այս օրենքի նախագծի հետ կապված: Տիկին Բաղդասարյանը հարակից զեկուցող է, ու, մեր տեղեկություններով, Վարդան Ղուկասյանը  ոչ թե անձամբ, այլ միջնորդավորված փոխանցել է, թե հեռու մնա էս նախագծից, երեխա ունես:

Նազելի Բաղդասարյանը մեկ երեխա ունի ու, փաստորեն, սպառնալիք-հորդորը նրա երեխային է ուղղված եղել:

Նազելի Բաղդասարյանը պատրաստվում է ԱԺ ամբիոնից հայտարարություն անել՝ օրենքի նախագծի քննարկման ժամանակ: Նրան սպառնալիքները չեն կաշկանդել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930