Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

«Գումարը կա, ներդրողը կա, բայց հնարավոր չէ գումարը ներդնել տնտեսության մեջ». Նիկոլ Փաշինյանը բացատրեց, թե ինչո՞ւ են ներդրումները նվազել

Նոյեմբեր 14,2019 20:20

«300 միլիարդ դրամ բանկային համակարգում գտնվում են սառեցված վիճակում, 150-ի դեպքում ֆորմալ դատական վեճեր կան. այսինքն, մարդն ընդունում է, որ պետք է վճարի այդ գումարը, բայց իրավական գործընթաց պետք է անցնի, իսկ դա տարիներ կարող է տեւել, քանի որ դատարանները գերծանրաբեռնված են: Ստացվում է՝ գումարը կա, ներդրողը կա, բայց հնարավոր չէ գումարը ներդնել տնտեսության մեջ»,- այսօր Հայաստանում ամերիկյան առեւտրի պալատի տարեկան ժողովի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ներդրումների նվազման մասին հարցին:

Վարչապետն ասում է՝ դատական համակարգը չի կարողանում պատշաճ սպասարկել տնտեսությանը, ներդրումային վեճերի հետ կապված խնդիրներ կան: Օրինակ, ըստ նրա, Երեւանի կենտրոնում այս պահին կամ մի քանի հարյուր միլիոնի ներդրումային ծրագրեր, որոնք կանգնած են, հարեւանի կամ ինչ-որ մեկի հետ դատական վեճի արդյունքում:

«Դա կապված է դատաիրավական բարեփոխումների հարցի հետ, իսկ դա այն ոլորտն է, որտեղ արագ գործընթացները հնարավոր չեն, անգամ անթույլատրելի են»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: Այս եզրակացությանը կառավարությունում հանգել են՝ միջազգային փորձն ուսումնասիրելով:

«Այս առումով, հնարավոր է նույնիսկ ներդրումային վիճակը վատացել է, քանի որ նախկինում քաղաքական իշխանությունը որոշում էր՝ ով է հաղթում, ով պարտվում, դատարանը որոշումը կայացնում էր: Հիմա, մեզ այդ նույն խնդրով դիմում են անընդհատ, բայց մենք ասում ենք, որ այդպես չենք կարող աշխատել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930